ՀԱՑԻ  ՏՈՆ  ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԱՑԻ  ՏՈՆ  ԴՊՐՈՑՈՒՄ

Փետրվարի  9-ին    դպրոցի  3-րդ  դասարանում  դասղեկի  բաց  դասը  վերածվեց  միջոցառման,  տոնի`  նվիրված հացին  հանապազօրյա: Միջոցառումն  սկսվեց  տերունական  աղոթքով:  Դասվար  Ա.  Ստեփանյանը  ներկայացրեց  հացը  որպես  սրբություն.,<<Իզուր  չէ  ասված  էս  հացը  վկա.  խնայենք  սուրբ  հացը…>>:  Միջոցառումն  ուղեկցվում  էր  ազգագրական  երգ  ու  պարով:Դասարանում  ազգային  կոլորիտ  էր: Երեխաները  մեկը  մյուսին  հաջորդելով  ներկայացրին  լավաշի  պատմությունը , լավաշի  արտադրությունն  սկսած արտը  հերկելուց,  ցորենի  հատիկից  մինչև  լավաշ:Հնչեցին  ավանդազրույցներ  լավաշի  մասին,  դարձվածքներ և  ասացվածքներ:<< Հաց  ունես` ամեն  ինչ  ունես>> , <<Կուզես  ճանաչել  մարդուն` հետը  հաց կտրի>>…

Ուսուցչուհին  ամփոփելով  դասը,  դիմեց  երեխաներին, թե  ինչ  տվեց  այն  իրենց  և  հնչեցին.

Հացի  նկատմամբ  լինենք  խնամքով,   սրբությամբ  վերաբերվենք  հացին,   փշրանքներն   անգամ  պահենք  թռչուններին…  Եվ  ահա  վերջին  ելույթը`  երգ  ու  պար`<<Հոպա  զարկե  ու  քելե>>:

ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԻ  ՏՈՆԸ  ԹԻՎ  8  ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԻ  ՏՈՆԸ  ԹԻՎ  8  ԴՊՐՈՑՈՒՄ

2018թ-ի   հունվարի  29-ին  Կապանի  թիվ  8 դպրոցում   տոնական  տրամադրություն  էր:  Տոնում  էին  Հայոց  բանակի  տարեդարձը: Միջոցառմանը  մասնակցում  էին  դպրոցի  5-10-րդ  դասարանի  աշակերտները:Դահլիճում  էին   դպրոցի   աշակերտները,  ուսուցիչներ,  ծնողներ:  Տոնի  կապակցությամբ  շնորհավորական  խոսքով  հանդես  եկավ  պատմության  ուսուցչուհի  Հ.Հասրաթյանը: Միջոցառումն  սկսվեց Տիգրան  Մեծի  և  հայ  մարդու  հանդիպումով,  որտեղ  արքան ետ  էր  պահանջում իր  ստեղծած ծովից  ծով Հայաստանը :Դրվագն  ավարտվեց  հայ  մարդու խոստումով`  չկորցնել  երբեք  Արցախը:    Ներկայացվեցին   արցախյան  պատերազմի ,  քառօրյա  պատերազմի  հերոս  նահատակները:Երեխաները հնչեցնում  էին Հայոց  բանակին  նվիրված       հայրենասիրական    երգեր:                                                                    Տեսաֆիլմերում   պատերազմական  դրվագներ  էին ,  հայկական  բանակի  վերածննդին  նվիրված  երգ  ու  պարեր`  եզակի  կադրեր, որ  մարտական  գործողություններից  զատ  մեր  հերոսների  մարտական    ոգին,  նրանց անմնացորդ  նվիրվածությունն էին  արտահայտում  ազգին,  հայրենիքին,  համակելով  բոլորին  հայրենասիրական  ոգով:

ԱՍՏԾՈ   ՕԳՆՈՒԹՅԱՄԲ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ՍԱՐԳՍԻ  ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ` ԲՈԼՈՐԻՆ  ՍԵՐ  ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի  27-ին  8-րդ  դպրոցի  11-րդ  դասարանում   դասղեկի  բաց  դաս  էր`  նվիրված   Սբ.  Սարգսի  տոնին:  Դասին   ներկա  էին  դպրոցի  8-12-րդ  դասարանի  աշակերտները,  դասղեկները,      փոխտնօրենները:   Դասղեկ   Մ.  Բոյաջյանը  ներկայացրեց  միջոցառման  ճանաչողական  բնույթն  ու  կարևորությունը   որպես  ազգային  տոն:

    Սուրբ  Սարգիս  փոխինդ  մերայ,

Այս  հինգ   օրս  հաց   չկերա…

Միջոցառումն   սկսվեց   պասից  և  շարունակվեց  խնդրանքով  Սբ.   Սարգսին.

          Գերագույն  պատվի   արժանացար`

   Բարեխոսելու  Բանն   Աստծուն,

                               Աղոթքի  ընդունող,  խնդրանքների կատարող

Արագահոս  Սուրբ   Սարգիս…

11-րդցիները  ներկայացրին  տոնը,  նրա  հետ  կապված  ծեսերն  ու   ավանդույթները:  Սուրբ     Սարգիսը  սիրահար  զույգերի  հովանավորն  էր   և  նրանք  երազանքների  ծառ  էին  զարդարել:  Վերջում   բաժանվեցին  աղի  բլիթները  և   դասղեկ  Մ.  Բոյաջյանը  հայտարարեց  հաջորդ  օրը  Սբ.  Մեսրոպ  Մաշտոց   եկեղեցում  տոնին  նվիրված  պատարագին  մասնակցելու  մասին:

 

 

 

Ամփոփելով << Մաթեմատիկա >>  առարկայի  տասնօրյակի  ուսումնասիրության  վերջին օրը՝ դասվար Ա.Պողոսյանը  կազմակերպեց դաս–միջացառում ՝ <<Թվերի աշխարհում >> խորագրով:

Դասը հագեցած էր  հետաքրքրաշարժ խնդիրներով , օրինաչափություններով  և  տրամաբանական վարժություններով: 1-ին դասարանի  աշակերտները  ակտիվորեն մասնակացեցին  և բացահայտեցին  իրենց  տրամաբանական ունակությունները ,իսկ վերջում աշակերտները հավելեցին , որ ցանկանում են  էլ  ավելի  խորացնեն   իրենց  գիտելիքները <<Մաթեմատիկա >> առարկայից , քանի  որ  <<Կրթության  իմաստը  ոչ  միայն  ստացած  գիտելիքների  քանակի  մեջ  է, այլև  դրանք  տեղին  և  լիարժեք  կիրառելու  մեջ>>…

Դեկտեմբերի   15-ին   դպրոցում  կայացավ  դասղեկի  բաց  դաս ,,Հայ առաքելական  եկեղեցու  հինգ

,,Տաղավար  տոները,,  խորագրով:  Միջոցառմանը  մասնակցում  էին  9-րդ  և  10-րդ  դասարանի  աշակերտները,  ուսուցիչներ,  դպրոցի  փոխտնօրենները:  Դասը  վարում  էր  10-րդ  դասարանի   դասղեկ  Մ. Ղոնյանը: Ուսուցչուհին  հայտարարեց,  որ  իր  դասարանի  աշակերտները  նախապես  կատարել են  հետազոտական  աշխատանք  և  կներկայացնեն  5  տաղավար  տոները:  Առջևում  քրիստոնյաների  համար  ամենակարևոր  տոնն է  և  նրանք  սկսեցին  ,,ՍՈՒՐԲ  ԾՆՆԴԻՑ,, , որն  ուղեկցվեց  ,,Հիսուսի  ծնունդը,,    տեսաֆիլմի  դիտումով :  Ընթերցվեց հատված  Նարեկացու ,, Տաղ  ծննդյան,-ից,:  ,,  Քրիստոս  ծնավ  և  հայտնեցավ,,  ու  պատասխան` ,, Մեզ  և  ձեզ  մեծ  ավետիս,,  —  հնչեցրին   10-րդցիները:  Այնուհետև  ներկայացրեցին  ,,  ՀԱՐՈՒԹՅԱՆ  ՏՈՆԸ,,  դիտեցին  նաև  տեսաֆիլմ, լսեցին  հատված  Ա.  Ստամբուլցյանի    ,, Խաչելություն,,-ից:Մեկը  մյուսին  հաջորդելով   մեծ  հետաքրքրությամբ  ներկայացրին  նաև  ,,ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ,,-ը,  ,,ԽԱՉՎԵՐԱՑ,,-ը,  ,,ՎԱՐԴԱՎԱՌ,,-ը:  Մ.Ղոնյանը  հիշեցրեց  տաղավար  տոներին    հաջորդող  մեռելոցների  մասին, նշեց  նաև  30  թվի  խորհրդավորության  մասին` Հիսուսի  մարմինը  30  ժամ  մնաց  գերեզմանում,Ադամը  30  տարեկան  ստեղծվեց,  Հիսուսը  30  տարեկանում  մկրտվեց   և  մարդու  30-ամյա  հարություն  առնելու  մասին:

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

2017թ-ի նոյեմբերի 10-ին <<Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդի արտահերթ նիստ ( արձ. թիվ 2) : Նիստին մասնակցում էին խորհրդի 8 անդամներից 7-ը: Արտահերթ նիստին քննարկվել և կառավարման խորհրդի կողմից հավանության է արժանացել ուսումնական հաստատության 2018թ-ի բյուջեի նախահաշիվ նախագիծը:

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեկտեմբերի  7-ին   8-րդ  դպրոցում  հիշատակվեցին  1988-ի  երկրաշարժի  զոհերը:  Հնչեցին

,, Ավե  Մարիա,, ,  ,,  Քեզ  համար  Հայաստան,, : Ընթանում  էր  4-րդ  դասաժամը    և  ահա  11.41-ին

հնչում  է  դպրոցական  զանգը`  երկար ,  ահազդու` նվիրված  զոհերի  հիշատակին ,   հիշեցնող

սարսափազդու  այն  օրերը:    Դպրոցի  աշակերտներն  ու  ուսուցիչները  կազմակերպված,  աղոթքները

շրթներին  մոտենում   են  մոմավառության  սեղանին  և  ընթանում  է  մոմավառություն՝  զոհերի

հիշատակին:  Նրանք  լսեցին  նաև    Սպիտակի  երկրաշարժի մասին  ԱԽ  նախագահ  Մարիամ   Մարտիրոսյանի  ելույթը  :

Մաթեմատիկայի տասնօրյակի շրջանակում կրտսեր դպրոցում կազմակերպվեց մաթեմատիկական մրցույթ 3-րդ և 4-րդ դասարանների միջև:

Նպատակն է՝ սեր և հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկա առարկայի նկատմամբ,զարգացնել մաթեմատիկական — տրամաբանական մտածողությունը,ոչ ստանդարտ իրավիճակում կողմնորոշվելու կարողությունը: Նման մրցույթները մարզում են աշակերտների միտքը, մղում որոնողական,հետազոտական գործունեության:

Մաթեմատիկական ցերեկույթ

Թիմեր ՝ << Զանգակ>> ,  <<Բողբոջ>>

1-ին փուլ       Թիմերի ողջույն

Ողջույն ժյուրիին

2-րդ փուլ     Հարցեր թիմերին

Խնդիրներ

3-րդ փուլ       Ավագների մրցույթ

4-րդ փուլ      Տրամաբանական խնդիրներ

5-րդ փուլ     Կատակ խնդիրներ

6-րդ փուլ     Մոգական թվեր

 

Դեկտեմբերի  1-ին  8-րդ  դպրոցի  տարրական  դասարանների  սաները  դասվարներ Գ.  Ավագյանի, Ս.  Գասպարյանի,  Ա . Ստեփանյանի  ղեկավարությամբ   անցկացրին  << Խաղաղության  շաբաթի>>  հերթական  միջոցառումը: Միջոցառմանը  մասնակցում  էին    ուսուցիչներ,  դպրոցի  փոխտնօրենները:

Մեծ  ոգևորությամբ  էին  երեխաները  պատրաստվել  միջոցառմանը:  Այն  սկսվեց  ,, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ   ԱՄԵՆՔԻՆ  և  ԱՄԵՆՈՒՐ,,  կոչով,  քանիցս  հնչեց  ,,  ՈՉ   ՊԱՏԵՐԱԶՄԻՆ,,:  Թղթե  խաղաղության  աղավնիները  շատ  արագ  լցվեցին  երեխաների  ցանկություններով`  ,,  Խաղաղություն,  որ  արևը  շողշողա.    որ  երեխաները  ուրախ   խաղան ,  որ  մրգերը  հասունանան….

Որո՞նք  են  խաղաղության  ու  կոնֆլիկտի  գույները:   Նկարեցին   պատերազմի  և  խաղաղության  թեմաներով: Իսկ  նկարները  շուտով  հայտնվեցին   իրենց  ձևավորած   վահանակի  մոտ:

Միջոցառման   2-րդ  մասն  ընթացավ    ավագ  դպրոցի  աշակերտների  մասնակցությամբ ,որոնք  դասղեկներ  Ս.  Հարությունյանի  և  Մ.  Ղոնյանի   հետ  պատրաստել  էին  շարադրություններ  ,,ՈՉ  ՊԱՏԵՐԱԶՄԻՆ,,  ,   ,,ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ,,  ,  ,,ՀՊԱՐՏ  ԵՆՔ  ՄԵՐ  ՀԵՐՈՍՆԵՐՈՎ,,   ,, ԱՄՈՒՐ  ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ  ԱՄՈՒՐ  ՊԵՏՈՒԹՅՈՒՆ,,  և  օրը  խորհրդանշող   այլ  շարադրություններ:  Շարադրությունների  ընթերցմամբ  ու  քննարկումներով  եզրափակվեց  ,,ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  ՇԱԲԱԹԸ   ,,  դպրոցում:

,, Խաղաղության շաբաթի,, մեկնարկը 8-րդ դպրոցում

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի նոյեմբեր ամսվա դասղեկի ժամերի թեմատիկան <<Կոնֆլիկտներ,հանդուրժողականություն>>-ն էին և ամսվա վերջում նախատեսված էր անցկացնել <<Խաղաղության շաբաթ>> : Նոյեմբերի 27-ին տրվեց միջոցառման մեկնարկը : <<Մենք տարբերվում ենք միմյանցից, բայց արժանի ենք նույն հարգանքին>> խորագրի ներքո էին հավաքվել  միջին դպրոցի աշակերտները, իրենց դասղեկներն ու դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրենը : 6-րդ դասարանի դասղեկ Հ. Հասրաթյանն սկսեց հայերի մասին հարցադրումներից, այնուհետև բաժանվեցին բաշխման նյութերը խմբերին և սկսվեցին քննարկումները, որոնք ամփոփում էին Ֆրանսիայի,Ռուսաստանի,Իտալիայի,Չինաստանի ու Ճապոնիայի ժողովուրդների մշակույթն ու սովորույթները, ավանդույթներն ու կենցաղը: <<Միասին աշխարհի ժողովուրդների հետ>>- ահա օրվա խորհուրդը,որով ավարտվեց միջոցառումը:

Դասղեկի բաց դաս ,, Կոնֆլիկտներ ՛՛ թեմայով

Նոյեմբերի 10-ին թիվ 8 միջն. դպրոցի 6-րդ դասարանում անցկացվեց դասղեկի բաց դաս <<Կոնֆլիկտներ >> խորագրով՝ մեկն այն դասղեկի ժամերից, որոնք կամփոփվեն դպրոցում       <<Խաղաղության շաբաթի >> անցկացումով:                                                                                               Ներկա էին նաև 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները , դասղեկներ , ՄԿԱ գծով փոխտնօրենը: 6-րդ դասարանի դասղեկ Հ. Հասրաթյանը հարցմամբ դուրս բերեց կոնֆլիկտը հիշեցնող հասկացությունները : Այնուհետև բաժանեց բաշխման նյութերը և անցավ խմբային աշխատանքի : Ակտիվ քննարկում ընթացավ բաշխման նյութերի շուրջ և դասղեկը վեր հանեց. <<Ի՞նչ է ընկալումների տարբերությունը>> , <<Ո՞րն է կոնֆլիկտի պատճառը >> , <<Ինչպե՞ս հարթեցնել կոնֆլիկտը>> հարցադրումները:  Քննարկումները տարան ավելի մեծ կոնֆլիկտների վերհանմանը՝ պատերազմներին:  Դասն ամփոփվեց բոլոր կոնֆլիկտների լուծմանը հանդուրժողականության ցուցաբերումով և <<Ո՛չ պատերազմին>>  գաղափարախոսականով:

Շախմատի ներդպրոցական մրցումներ

2018թ -ի հոկտեմբերի 20-ին թիվ 8 միջնակարգ դպրոցում կայացավ շախմատի 12-րդ օլիմպիադայի դպրոցական մրցումների եզրափակիչ փուլը:                                                                       Հաղթող ճանաչվեցին.

տղաներ՝                                                                               աղջիկներ՝

  1.  Իրիցյան Գևորգ                                                        1. Ստեփանյան Քնարիկ
  2. Ղազարյան Սերոբ
  3. Շադյան Արտյոմ                                                                                                                                         

Բաց դաս ՝ ,,Իմ մարզը, իմ քաղաքը ,,

Հոկտեմբերի 20-ին թիվ 8 միջն. դպրոցի 2-րդ դասարանում դասղեկի բաց դաս էր ՝ <<Իմ մարզը, իմ քաղաքը>> խորագրով ՝ նվիրված Կապան քաղաքի  օրվան:  Դասղեկի ժամին մասնակցում էին տարրական դպրոցի դասվարներն ու աշակերտները, դպրոցի փոխտնօրենները :                         Երեխաները դասվար Գայանե Ավագյանի հետ դասը վերածեցին ուսանելի ու հետաքրքրական միջոցառման:                                                                                                                         Աշակերտները պատմաբանի , աշխարհագրագետի, բնագետի  ու մաթեմատիկոսի կերպարներով հիացրեցին Սյունիքի , Կապանի  պատմության ու աշխարհագրական դիրքի,  տեսարժան վայրերի, հոգևոր կենտրոնների ու արգելավայրերի իմացությամբ: Նրանք ճանաչում էին նաև մարզպետ ՝  Վահե Հակոբյանին և ծանոթ էին օդանավակայանի բացման ծրագրին:                                                                                                                                                           Դասն ավարտվեց հարցադրմամբ.   <<Եթե ես լինեի Սյունիքի մարզպետ, ինչ կփոխեի….>>:

Դաս-միջոցառում ,,Ա ,, տառի ուսուցում

Հոկտեմբերի 16-ին թիվ 8 միջն. դպրոցի 1-ին դասարանցիները դասվար Ա. Պողոսյանի հետ իսկական տոնի վերածեցին  ,, Ա ,, տառի ուսուցման դասը:                                                   Դասարանի աշակերտները ,,Ա,, տառով սկսվող կենդանիների կերպարների մեջ էին:  Դաս- միջոցառումն սկսվեց դպրոցում  նրանց սովորելու ձգտումը գովերգող երգով: Նրանք դիտեցին ,,Ա,, տառը գովերգող տեսաֆիլմ և ուսուցչուհին անցավ տառի ուսուցմանը:                                     1-ին  դասարանցիները տարբերում էին ձայնավորներն ու բաղաձայները , տառը, բառը, նախադասությունը: Խաղային եղանակով կազմեցին նախադասություններ, գրեցին ,,Ա,, տառը գրատախտակին, հաշվեձողիկներով ,, Ա ,, տառ ձևավորեցին, քարտային աշխատանքով  ,,ա ,, տառերն ընդգծեցին և միասին հնչյունային վերլուծության ենթարկեցին: Վերջում ուսուցչուհին իր սաներին վկայականներ հանձնեց, իսկ ծնողներն էլ  <<Այբբենարանի ուղեցույց>> գրքերը նվիրեցին իրենց բալիկներին:

1 2 3