Հ Հ և ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԱԶԳԻՍ   ԾՆԿԻ  ՉԵՍ  ԲԵՐԻ

Մայիսի   11-ին  դպրոցում   100- ամյակի  շրջանակներում  կազմակերպվեց  հերթական  միջոցառոււմը:
Էկրանին  Սարդարապատի  հուշահամալիրն  է  և  հնչում  են  հատվածներ  Արա  Գևորգյանի  <<Սարդարապատ>-ից   ու  <<Լեռնապար>>ից:  Միջոցառման  կազմակերպիչ  Ն.  Ստեփանյանը  հանդես  եկավ  շնորհավորական  խոսքով ,  ներկարայացրեց  Սարդարապատը ՝  որպես  ազգային  միասնության  զարթոնք:  Հիշեցնելով,  որ  1918թ-ին  հայ  ժողովուրդը  վերագտավ  ապրելու  կամքը, իր  հայրենիքի  ցաք  ու  ցրիվ   բեկորներից  պետություն  կերտեց,  կոչ  արեց  երախտագիտության   ու  հպարտության  զգացումով  փառաբանել  գոյամարտի  հերոսներին,  նույնն  է ,  թե  մեր   ժողովրդին:

8-11-րդ  դասարանի  աշակերտներից  ձևավորված  <<Սարդարապատ>>,  <<Ղարաքիլիսա>> , <<Բաշ-Ապարան>>  թիմերը   կատարել  էին  հետազոտական  աշխատանքներ  և  կազմել   ռեֆերատներ:  Նրանք  ներկայացրեցին  գոյամարտի  կարևոր  դասերը՝  հատուկ  շեշտադրելով  նաև  այն   որպես  Մեծ  եղեռնից  ստացած  դաս:  Իսկ  երբ  հնչեցրին  ֆիդայինների  երդումն  ու  պայքարն  առաջնորդող  անհատների  անունները,  միջոցառումը  հայտնի  ֆիդայական  երգերի  ֆոնի  ներքո  վերածվեց  իսկական  տոնախմբության.  Երգում  էին  դահլիճում  ներկա  դասղեկներն  իրենց  սաների  հետ,  հայրենասիրական  ոգին  էր  թևածում,  և  այլևս  ոչ  մի  կասկած,  որ  մեր  սերունդը  անցյալի   դասերը  քաղած  սերունդն  է,  իր  հայրենիքի  համար  պայքարի  պատրաստ  սերունդն  է: Միասնական  հնչեցին.<<Եթե  ազգը   բանակ  է  դառնում,  հնարավոր  չէ  նրան  ծնկի  բերել>>`  Նժդեհի,  << Հայրենի  հողդ  սիրիր  այնպես,  որ  այդ  սիրուց  վախենա   թշնամին>>`  Մոնթեի  կարևոր  մտքերը: Համպատրաստից   արտասանեցին  նաև  Չարենցի  բոցաշունչ  տողերն  <<Ամբոխները  խելագարված>>-ից:  Էկրանին  Գևորգյանի  պարային  ակադեմիայի պարողներն  են  և  պարում  են<<Բերդ>>  -ը:  Միջոցառման  ավարտին  իր  հայրենասիրական  խոսքով  հանդես  եկավ  նաև  դպրոցի    պատմության վաստակաշատ  ուսուցչուհի  Հ . Հասրաթյանը :

 Մայիսյան եռատոնը Արցախում

 

2018թ.  Մայիսի 9-ի տոնակատարությունը Կապանի թիվ 8 միջն. դպրոցի 10-րդ դասարանը դասղեկի և ծնողների ուղեկցությամբ նշեց պատմական Արցախի սրտում՝ հերոսական Շուշիում և մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այցը դեպի հինավուրց Արցախ հայրենասիրական բնույթ ուներ: Էքսկուրսիայի մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին ՝  այցելելով Շուշի <<Տանկ>>հուշահամալիր , Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց և Արցախի ազգային հերոս  Բեկորի (Աշոտ Ղուլյան) հուշարձան:
Ստեփանակերտում մասնակցելով մայիսյան եռատոնին նվիրված միջոցառմանը՝ աշակերտները այցելեցին նաև Արցախի խորհրդանիշ հանդիսացող <<Տատ ու պապի>>(<<Մենք ենք մեր սարերը>>) հուշարձան , Շուշիի Ս. Ղազանչեցոց Ամենափրկիչ և Կանաչ Խաչ եկեղեցիներ և իրենց աղոթքն ուղղեցին ամենազոր Արարչին:

 

 

 

 

 

 

 

ԱՅՑ  ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ    ԹԱՆԳԱՐԱՆ

 

Ապրիլի   25-ին   դպրոցի  սաներն   այցելեցին   երկրագիտական  թանգարան`  Հայաստանի  Հանրապետության  և  Մայիսյան   հերոսամարտերի  100-ամյակին  նվիրված  միջոցառումների  անցկացման  շրջանակներում <<100-ամյակի  հետքերով>>  խորագրով   հանդիպման:

Թանգարանի  գիտաշխատող  Դավիթ  Հակոբյանն  անցկացրեց  շատ  հետաքրքիր  և  ուսանելի   էքսկուրսիա  սրահներում: Նա  հետևելով  միջոցառման  թեմային, ներկայացրեց  մեր  տարածաշրջանի  հայտնի  անհատների   մասնակցությունը  անկախության  ձեռքբերմանն  ու  պահպանմանը, որոնց  շարքում  Ղարաքիլիսայի  հերոսամարտի  մասնակիցներ,  անկախությունից  հետո  Զանգեզուրը  պահելու  վտանգը  վերացնելու  գործում  մեծ  դեր  ունեցած  անհատներ,  մեծ  բարերարներ` Մուրադ  Սեբաստացի,  Արամ  Մանուկյան,  Պողոս  Նուբար  փաշա ,   Սմբատ  Մելիք  Ստեփանյան  և  այլոք: Դպրոցի  աշակերտները  ծանոթացան  նաև  Հայրենկան   Մեծ  պատերազմի  ներ  տարածաշրջանի  չորս  հերոսներին:

 

 

 

Միջոցառումների պլան

 

ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԴԺՆԴԱԿ ՏԱՐԻՆԵՐԸ.

Հաշվետվություն