ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Գիտակցված և պատասխանատու ընտրություն

Մայիսի 5-ին դպրոցում կազմակերպվեց փոխտնօրենների հերթական այցը միջին և ավագ դպրոցի դասարաններ ՝ վարելու  մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ զրույց — բանավեճեր: Այս անգամ նրանք 8-րդ և 10-րդ  դասարանների սաների հետ էին:
Բարձր դասարաններում հարկ է լինում կողմնորոշվել հետագա մասնագիտական ուղու ընտրության հարցում, սակայն ինչպես ցույց են տալիս հոգեբանական և մանկավարժական շատ հետազոտությունների արդյունքներ, մասնագիտական կողմնորոշման պատրաստակամությունն անհրաժեշտ մակարդակի չէ նույնիսկ շրջանավարտների մոտ:
Լսելով անհատապես բոլորի կարծիքներն իրենց նախասիրությունների մասին, վերլուծելով առկա գիտելիքները և կարողություններն այս կամ այլ ասպարեզում , համադրելով ժամանակի աշխատաշուկային , արվում էին գիտակցված և պատասխանատու առաջարկություններ, որոնք փոխտնօրենները պատրաստ էին քննարկելու եռակողմ՝ ծնող-դպրոց-աշակերտ հանդիպումներում:

ՀԱՆԴԻՊՈՒՄ   ԿԼՈՐ   ՍԵՂԱՆԻ  ՇՈՒՐՋ

 

  Ապրիլի  18-ին  9-րդ և  12-րդ  դասարանների  դասղեկներ   Ս. Հարությունյանն  ու  Ա.  Սարգսյանը  կլոր  սեղանի  շուրջ  էին  հավաքել  իրենց  աշակերտներին` բանավիճելու իրենց  դասարանների  համար կարևոր  դարձած  մասնագիտական  կողմնորոշման  հարցերի  շուրջ: Բանավեճին  ներկա  էին     փոխտնօրենները  և  ուսուցիչներ:

            Քննարկումն  ընթացավ  ակտիվ  բանավեճի  մթնոլորտում: 12-րդցիներն  ունեին  կոնկրետ  ընտրություններ, իսկ  9-րդցիներից`  ոմանք:  Դասղեկները  դնելով    մասնագիտության  ճիշտ  ընտրության  կարևորության  հարցը,  անցում  կատարեցին  ծնողի` որպես  մենթոր  դերին: Առանձին  քննարկման  թեմաներ  էին  մասնագիտություն-շահութաբեր,  մասնագիտություն-պատվաբեր  հարցադրումները,  մասնագիտություններն  աշխատաշուկայում :  Թեման  անվերջ  շարունակելի  էր  և  որոշեցին  հանդիպումները  հաճախակի  դարձնել:                      

 

Մասնագիտական  կրթություն  և մասնագիտական     ուսումնական հաստատության ընտրություն

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցում 2018թ ապրիլի 11-ին կայացավ <<Մասնագիտական կողմնորոշում>> դասընթացի 1-ին պարապմունքը , որին հրավիրված էին մասնակցելու Կապանի տարածաշրջանային պետական քոլեջի մանկավարժները՝ փոխտնօրեն Վ. Բադալյանի գլխավորությամբ: Դասընթացը կազմակերպվել էր դպրոցի 9-րդ և 12-րդ դասարանի թվով 23 աշակերտների համար: Սովորողները ստացան տեղեկություններ Կապանի տարածաշրջանային պետական քոլեջում գործող մասնագիտությունների մասին: Դասընթացի ընթացքում ձևավորվեց հետագա մասնագիտության ընտրության գործում այդ  գիտելիքները արդյունավետ օգտագործելու կարողություններ: Դասընթացը վարեց ԿՏՊՔ-ի փոխտնօրեն Վ. Բադալյանը և դպրոցի ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ն. Ստեփանյանը: