ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կապանի թիվ 8 հիմնական դպրոցը 1994թ սեպտեմբերի 1-ից իր դռները բացեց՝ որպես հայկական կրթօջախ տնակային պայմաններում: Այն գտնվում է Կապան քաղաքից 9 կմ հեռավորության վրա՝ Շղարշիկ բանավանում: 1974-1988թթ դպրոցում սովորում էին մոտ 210 աշակերտ. ուսուցումը կազմակերպվում էր ադրբեջաներեն: 1992-1994թթ դպրոցում տեղակայված էր առաջին մոտոհրաձգային գումարտակը՝ ներկայիս Կապանի տարածքային զինվորական կոմիսար փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի հրամանատարությամբ: 1995թ մարտի 10-ին Լեոնիդ Գրիգորյանի օգնությամբ դպրոցը տնակներից տեղափոխվեց ներկայիս մասնաշենքը:  1994թ օգոստոսի 18-ին դպրոցի տնօրեն նշանակվեց Գագիկ Լենդրոշի Հարությունյանը, որը դպրոցը ղեկավարում է մինչ այսօր:

Նորաբաց դպրոցում  1994 -1995 ուստարում  սովորում էր 13 աշակերտ: 1995-1996 ուստարվա սեպտեմբերի 1- ից դպրոցի կարգավիճակը հիմնականից դարձավ միջնակարգ: 2016-2017 ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դպրոցում սովորում են 125 աշակերտ: Դպրոցում աշխատում են 22 մանկավարժ, որոնցից 19-ը՝ բարձրագույն, իսկ 3- ը՝ միջին մասնագիտական մանկավարժական կրթությամբ: 22 տարիների ընթացքում դպրոցը տվել է 167 շրջանավարտ, որից 79-ը ընդունվել են բարձրագույն, իսկ 35-ը միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Դպրոցի ուսուցիչներից 3- ը արժանացել  են Սյունիքի մարզպետի, իսկ 6-ը՝ Կապանի քաղաքապետի  շնորհակալագրերի: Աշակերտներից 7-ը մասնակցել են հանրապետական , իսկ 24-ը մարզային առարկայական օլիմպիադաներին և դարձել հաղթողներ ու մրցանակակիրներ: Դպրոցի աշակերտները մասնակցել են նաև քաղաքային մարզական միջոցառումներին / շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ, ատլետիկա/, դարձել մրցանակակիրներ: