Միացանք Եվրոպական ժառանգության օրերին

2017թ.-ի հոկտեմբերի 4-ին թիվ 8 դպրոցի սաներն այցելեցին Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան:Նրանք էլ միացան Եվրոպական ժառանգության օրերին:Եվ հանդիպումը ,որ կազմակերպվեց թանգարանում,կրեց այս տարվա Եվրոպական ժառանգության օրերի խորագիրը՝ <<Ժառանգությունը և բնությունը>>: Թանգարանի միջոցառումների կազմակերպիչ Աստղիկ Հակոբյանը հետաքրքիր և ուսանելի ներկայացրեց մեր սաներին Սյունյաց բնաշխարհի գողտրիկ մի անկյունում գտնվող Տանձափարախի՝ Բեխի անապատը: Տեսաֆիլմում անապատի վերականգնողական աշխատանքներն ու պեղումներն էին 2008 թվականից: Շատ հետաքրքիր և ուսանելի նյութը համակեց արժանապատվության և հպարտության զգացմունքներով դեպի մեր տարածաշրջանը, նրա հարուստ պատմական անցյալը: Ցուցադրությունում պեղումներից գտած նմուշներն էին , տեսաֆիլմում եկեղեցու պատերում ագուցված հարդարանքի տարրեր՝ զարդագոտիների բեկորներ, ոչ ամբողջական խաչքարեր: Այստեղ գտնվել է նաև եզակի խաչքար՝ ,,պարանագործ խաչքարն,, արձանագրությամբ: Հանդիպումը նաև ազգային-հոգևոր դաստիարակության յուրահատուկ փորձ էր: 8-րդ դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում թանգարանի անձնակազմին, մասնավորապես Աստղիկ Հակոբյանին նման հանդիպում կազմակերպելու համար: