Դաս-միջոցառում ,,Ա ,, տառի ուսուցում

Հոկտեմբերի 16-ին թիվ 8 միջն. դպրոցի 1-ին դասարանցիները դասվար Ա. Պողոսյանի հետ իսկական տոնի վերածեցին  ,, Ա ,, տառի ուսուցման դասը:                                                   Դասարանի աշակերտները ,,Ա,, տառով սկսվող կենդանիների կերպարների մեջ էին:  Դաս- միջոցառումն սկսվեց դպրոցում  նրանց սովորելու ձգտումը գովերգող երգով: Նրանք դիտեցին ,,Ա,, տառը գովերգող տեսաֆիլմ և ուսուցչուհին անցավ տառի ուսուցմանը:                                     1-ին  դասարանցիները տարբերում էին ձայնավորներն ու բաղաձայները , տառը, բառը, նախադասությունը: Խաղային եղանակով կազմեցին նախադասություններ, գրեցին ,,Ա,, տառը գրատախտակին, հաշվեձողիկներով ,, Ա ,, տառ ձևավորեցին, քարտային աշխատանքով  ,,ա ,, տառերն ընդգծեցին և միասին հնչյունային վերլուծության ենթարկեցին: Վերջում ուսուցչուհին իր սաներին վկայականներ հանձնեց, իսկ ծնողներն էլ  <<Այբբենարանի ուղեցույց>> գրքերը նվիրեցին իրենց բալիկներին: