,, Խաղաղության շաբաթի,, մեկնարկը 8-րդ դպրոցում

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի նոյեմբեր ամսվա դասղեկի ժամերի թեմատիկան <<Կոնֆլիկտներ,հանդուրժողականություն>>-ն էին և ամսվա վերջում նախատեսված էր անցկացնել <<Խաղաղության շաբաթ>> : Նոյեմբերի 27-ին տրվեց միջոցառման մեկնարկը : <<Մենք տարբերվում ենք միմյանցից, բայց արժանի ենք նույն հարգանքին>> խորագրի ներքո էին հավաքվել  միջին դպրոցի աշակերտները, իրենց դասղեկներն ու դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրենը : 6-րդ դասարանի դասղեկ Հ. Հասրաթյանն սկսեց հայերի մասին հարցադրումներից, այնուհետև բաժանվեցին բաշխման նյութերը խմբերին և սկսվեցին քննարկումները, որոնք ամփոփում էին Ֆրանսիայի,Ռուսաստանի,Իտալիայի,Չինաստանի ու Ճապոնիայի ժողովուրդների մշակույթն ու սովորույթները, ավանդույթներն ու կենցաղը: <<Միասին աշխարհի ժողովուրդների հետ>>- ահա օրվա խորհուրդը,որով ավարտվեց միջոցառումը: