ՀԱՑԻ  ՏՈՆ  ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԱՑԻ  ՏՈՆ  ԴՊՐՈՑՈՒՄ

    Փետրվարի  9-ին    դպրոցի  3-րդ  դասարանում  դասղեկի  բաց  դասը  վերածվեց  միջոցառման,  տոնի`  նվիրված հացին  հանապազօրյա: Միջոցառումն  սկսվեց  տերունական  աղոթքով:  Դասվար  Ա.  Ստեփանյանը  ներկայացրեց  հացը  որպես  սրբություն.,<<Իզուր  չէ  ասված  էս  հացը  վկա.  խնայենք  սուրբ  հացը…>>:  Միջոցառումն  ուղեկցվում  էր  ազգագրական  երգ  ու  պարով:Դասարանում  ազգային  կոլորիտ  էր: Երեխաները  մեկը  մյուսին  հաջորդելով  ներկայացրին  լավաշի  պատմությունը , լավաշի  արտադրությունն  սկսած արտը  հերկելուց,  ցորենի  հատիկից  մինչև  լավաշ:Հնչեցին  ավանդազրույցներ  լավաշի  մասին,  դարձվածքներ և  ասացվածքներ:<< Հաց  ունես` ամեն  ինչ  ունես>> , <<Կուզես  ճանաչել  մարդուն` հետը  հաց կտրի>>…

Ուսուցչուհին  ամփոփելով  դասը,  դիմեց  երեխաներին, թե  ինչ  տվեց  այն  իրենց  և  հնչեցին.

Հացի  նկատմամբ  լինենք  խնամքով,   սրբությամբ  վերաբերվենք  հացին,   փշրանքներն   անգամ  պահենք  թռչուններին…  Եվ  ահա  վերջին  ելույթը`  երգ  ու  պար`<<Հոպա  զարկե  ու  քելե>>: