ԲԱՑ-ԴԱՍ`  ՆՎԻՐՎԱԾ   ՀՈՎՀԱՆՆԵՍ    ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒՆ

ԲԱՑ-ԴԱՍ`  ՆՎԻՐՎԱԾ   ՀՈՎՀԱՆՆԵՍ    ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒՆ

Փետրվարի   23-ին 8-րդ  դպրոցի  7-րդ  դասարանում  դասղեկի  բաց-դաս  էր`  նվիրված  հայ  մեծ   ծովանկարչին`  Հովհաննես  Այվազովսկուն:  Դասին  մասնակցում  էին  դպրոցի   5-րդ,  6-րդ  դասարանի  աշակերտներն  իրենց  դասղեկների  հետ,  փոխտնօրենները:  Դասղեկ  և  ռուսաց  լեզվի  ուսուցչուհի  Անահիտ Փարսադանյանը  դասն  աշակերտների  հետ  անցկացրեցին  ռուսերենով:Նրանք  ներկայացրին  Այվազովսկու  կենսագրությունը, ստեղծագործական  գործունեությունը: Ցուցադրվեցին  նկարչի  բազմաթիվ  գործեր,  վերլուծեցին  <<Արարում>>,  <<9-րդ  ալիք>>  գործերը: Վերջում  մասնակիցներին  բաժանվեցին  խճանկարներ   և  արդյունքում  ունեցան  նկարչի  դիմանկարը,  նրա  ծովանկարներից: