Հայ  արվեստի  գործիչները շարքից՝  Հայ  կոմպոզիտորներ

Հայ  արվեստի  գործիչները շարքից՝  <<Հայ  կոմպոզիտորներ>>

Մարտի  23-ին   թիվ  8  դպրոցի  5-րդ  դասարանում  դասղեկի բաց  դաս  էր՝ << Հայ  կոմպոզիտորները>>  խորագրով: Միջոցառումն  սկսվեց Արամ  Խաչատրյանի  վալսի  ներքո : Դասղեկ Վ. Սարգսյանը ներկայացրեց դասի նպատակները և իրար  հաջորդելով  հինգերորդցիները   հակիրճ  ներկայացրին Կոմիտասին, Սայաթ-Նովային,  Ռ.  Մելիքյանին, Արմեն  Տիգրանյանին,  Տիգրան  Չուխաջյանին:

Միջոցառման  երկրորդ  մասը  նվիրված  էր  Արամ  Խաչատրյանին: Աշակերտները  ներկայացրին  Արամ  Խաչատրյանի  կենսագրությունն  ու  ստեղծագործական   գործունեությունը,  դիտեցին  տեսաֆիլմ  նրա  մասին  ու  քննարկեցին:  Վերջում  երգեցին  երգչախմբային  հատված  Արմեն  Տիգրանյանի  <<Անուշ>>  օպերայից:

ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ ԴԱՍ `  ՄԵՆՔ   ԳԻՏԵՆՔ  ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.

ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ ԴԱՍ `  <<ՄԵՆՔ   ԳԻՏԵՆՔ 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.>>

 

Մարտի  22-ին  8-րդ  դպրոցի  8-րդ   դասարանի  աշակերտները   դասղեկ  Թ.  Ստեփանյանի  գլխավորությամբ   հանդես  եկան  դպրոցում  կազմակերպվող   ֆրանկոֆոն   միջոցառումներից  ևս   մեկով`  <<Մենք   գիտենք  ֆրանկոֆոնիայի  պատմությունը>>:

Միջոցառումն  սկսվեց   Ժան  Դրեժակի   մեղեդիների  ներքո :  Ընթացքում   հնչեցին  նաև  Էդիտ  Պիաֆի  կատարումներից,  ինչպես  նաև  Շառլ  Ազնավուրի  <<Քեզ  համար ,  Հայաստան>>-ը ` ֆրանսերենով:

Կատարված   հետազոտական   աշխատանքների  արդյունքում  8-րդցիները   կարողացան  ներկայացնել  Ֆրանկոֆոնիայի  Միջազգային  կազմակերպության  պատմությունը  հիմնադրման  օրից  մինչև  մեր  օրերը:  Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովներին,  նրանք  կարևորեցին  Հայաստանում   2018թ-ին   անցկացվող   17-րդ  գագաթնաժողովը,  մեկնաբանեցին   կարգախոսը`<<Ապրել  միասին>>, որն  ընտրված  է  հայկական  ոգուն  համահունչ, որով  ներկայանում  ենք  որպես  համամարդկային  արժեհամակարգի  կրող  պետություն:  Կարևորեցին  նաև  ՖՄԿ-ի  մասնակցությունը   Լեռնային  Ղարաբաղի   հակամարտության   խաղաղ  լուծման  հարցում:

 

 

ԲԱՑ  ԴԱՍ —   ԴԵՐԱՅԻՆ  ԽԱՂ   ԹԻՎ  8 ԴՊՐՈՑԻ   10-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆՈՒՄ   ՐԱՖՖՈՒ ՍԱՄՎԵԼ ՎԵՊԻ  ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

ԲԱՑ  ԴԱՍ —   ԴԵՐԱՅԻՆ  ԽԱՂ   ԹԻՎ  8 ԴՊՐՈՑԻ   10-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆՈՒՄ   ՐԱՖՖՈՒ  <<ՍԱՄՎԵԼ>>  ՎԵՊԻ  ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

 

Մարտի  13-ին  8-րդ  դպրոցի  10-րդ  դասարանում   բաց  դաս  էր`  Րաֆֆու  <<Սամվել>>  վեպի  մոտիվներով:Դասալսմանը  ներկա  էին  ուսուցիչներ,աշակերտներ, փոխտնօրենները: Դասարանը  կահավորված  էր  դատական  դահլիճի  տեսքով:  Ընթանում  էր  դատավարություն,  և   մեղադրյալի  աթոռին  ծնողասպան  Սամվելն  էր: Նիստի  քարտուղարն  ու  դատավորը  բացեցին  դատական  նիստը: Մեղադրողը  ներկայացավ  մեղադրական  ճառով ,  դատապաշտպանը  իր  պաշտպանական  ելույթով:  Ընթացավ   ամբաստանյալի  հարցաքննությունը,  լսեցին  վկաների  ելույթներն,  ապա դատարանը  նրկայացավ  արդարացման  վճիռով:

Դատական  նիստի  ավարտից  հետո  ուսուցչուհի  Մ.  Ղոնյանը  հարցերով   աշակերտներին  ու  ներկաներին  բերեց  բուռն  քննարկումների  դաշտ,  որտեղ  հիմնականում  հարցերն  ուղղվեցին  Սամվելին` << Մերօրյա  Սամվելին>>: Հարցեր`,, Կդիմի՞  ծնողասպանության  մեր  ժամանակներում՝  հանուն  հավատքի, հանուն  ազգի,, , ,,Ինչի՞  են  ընդունակ  <<Մերօրյա  սամվելները>> հանուն  հայրենիքի,,:    Դաս-դերային  խաղը ազգային- հայրենասիրական  դաստիարակության  լավագույն  փորձ  էր, բանավեճի  կանոններին   տիրապետելու  հերթական  քայլ:

 

 

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մարտի 15  -ին   թիվ 8  դպրոցում   Հայաստանի  և  Ֆրանսիայի  օրհներգերի  ներքո    Ֆրանկոֆոնիայի  միջազգային  օրվան  նվիրված ,  ՀՀ Սյունիքի  մարզային  հանրակրթական  ուսումնական  հաստատություններում  նախատեսված  միջոցառումների  համատեքստում  տրվեց շարքի    մեկնարկը: Ընթերցվեց նախագահ  Սերժ  Սարգսյանի  շնորհակալական  ուղերձը  գագաթնաժողովը  Հայաստանում  անցկացնելու  կապակցությամբ, որտեղ նա   մասնավորապես  նշեց  նաև  մեր  երկրի  Կազմակերպությանը  անդամակցության տասնամյակը  տոնելու  փաստը:

Ֆրանսահայ  կոմպոզիտոր Միշել  Լեգրանի  հոգեթով   երաժշտության  ներքո  ուսուցիչներն  ու  դպրոցի  աշակերտները  ծանոթացան  Ֆրանսիայի   ու  Հայաստանի  տեսարժան  վայրերին ,  մեկ  անգամ  ևս  լսեցին  միամսյակի  շրջանակներում  իրենց  անելիքները    և  կարևորելով   Հայաստանի  պատկանելությունը  Ֆրանկոֆոն  տարածքին,  տեսան  իրենց որպես  ֆրանկոֆոն  արժեքները տարածող   շարժիչ  ուժի  մի  փոքրիկ  մասնիկ : Վերջում  դպրոցի  ՄԿԱ  գծով  փոխտնօրենը  հաջողություն  մաղթեց   կայանալիք  մրցույթի  կազմակերպիչներին  ու  ձևավորված  երեք  թիմերին:

 

ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ   ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ   ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

Մարտի  15-ին թիվ  8  դպրոցում  կայացավ  մրցույթ`  <<Մենք  ճանաչում  ենք   ֆրանկոֆոն երկրները>>  խորագրով: Մրցույթն  ուներ  ճանաչողական բնույթ  և նպաստեց  աշակերտների գիտակցությանը,  որ  իրենք  էլ  են  պատկանում ֆրանկոֆոն  երկրների  շարքին  , որ   կարող  են  լինել ֆրանկոֆոն արժեքների տարածման շարժիչ  ուժի մի  մաս: Ներկայացրին ֆրանկոֆոն մյուս  երկրները:  Մրցույթն  ընթացավ   հինգ փուլով:  Մրցույթը վարում  էր   միջոցառման   կազմակերպիչ, պատմության  ուսուցչուհի  Հ.Հասրաթյանը:  Ձևավորված  երեք  թիմերըը`<<Ֆրանսիա>>, <<Կանադա>>, << Շվեյցարիա>>  կատարել  էին  լուրջ  հետազոտական  աշխատանք   և լավագույնս  ներկայացրեցին  ինը ֆրանկոֆոն  երկրներին`  սկսած  օրհներգից  ու  դրոշից  մինչև  մշակույթ: Թիմերը  ձևավորվել  էին  8,9,11-րդ  դասարանների աշակերտներից: Հաղթող  թիմն  արժանացավ   պատվոգրի:

 

ԲԱՑ  ԴԱՍ  ՀԱՅՈՑ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ԲԱՑ  ԴԱՍ  ՀԱՅՈՑ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Մարտի  14-ին  թիվ  8 դպրոցում   վաստակաշատ  ուսուցչուհու   հերթական  բաց  դասն  էր  ,, Հայոց  պատմություն,,-ից:  Թեման   << Հայոց  ցեղասպանության  միջազգային   ճանաչում>>-ն  էր:  Հայոց  պատմության  ուսուցչուհի     Հ. Հասրաթյանը  դասն  անցկացրեց  8-րդ  դասարանում:  Դասը   թեմայի  ամփոփում   էր:  Տեսահոլովակում   ցեղասպանությունն  ու  գաղթը  ցույց  տվող  կադրեր  էին  և  ուսուցչուհին  խորացնելով  եղեռնի  թեման,  հարց  բարձրացրեց.<< Որոնք  են  երկրները,  որոնք  ընդունել  են  Հայոց  ցեղասպանությունը>>:  8-րդցիները  միմյանց  հաջորդելով  նշեցին  երկրները  և  ուսուցչուհին  դրեց   Թուրքիայի  կողմից  ցեղասպանության  մերժման  փաստը:  Հնչեց  Թուրքիայում  Գերմանիայի  դեսպան  Ֆոն  Վանգենհայմի  խոսքերը ,  որ  հաստատում  են  թուրքական  կառավարության  կողմից  հայկական  ցեղի բնաջնջման  փաստը: Երեխաները  հնչեցրեցին  նաև  թուրք  պատմաբանների  կարծիքները:   Այնուհետև  քննարկեցին  Լևոն  Բաշալյանի<<Ցեղին  ձայնը>> պատմվածքն  ու  Սարմենի  << Հայրենի  տուն>>  բանաստեղծությունը: Դասն  ավարտվեց Արևմտյան  Հայաստանը  վերադարձնելու  կոչերով  ու  տխուր  նոտայով`  1.5 մլն  հայերի  ցեղասպանւթյան  հիշեցումով:

Մ Ի Ջ Ի Ն Ք

ՄԻՋԻՆՔԻ   ԳԱԹԱՆ   ԴՊՐՈՑՈՒՄ

Մարտի  7-ին    դպրոցի  աշակերտական  խորհուրդը  11-րդ  դասարանցիների  հետ   առավոտյան  դպրոց  ներկայացան  հետաքրքիր  նախաձեռնությամբ`  եկեղեցական  օրվա `ՄԻՋԻՆՔԻ  հիշատակության  ու  անցկացման   նախաձեռնությամբ:  Տալով  Մեծ  պասի   իմաստն  ու  ժամանակաշրջանը,  նրանք  ավագ  դպրոցի  իրենց  ընկերներին  ներկայացրին  միջինքը  որպես  Մեծ  պասը  կիսող  24-րդ  օրը  և  քանի  որ  այդ  օրը,  ըստ  ժողովրդական  ավանդության`հայ  տատիկները  թխում  էին  բաղարջ  կամ  գաթա,  որի  մեջ  մետաղադրամ  էին  դնում և  ում  ընկներ  այն,  այդ  տարին հաջողություն  կունենար :  Նրանք  էլ  գաթան  բաժանեցին  ավագ  դպրոցի  սաներին:

Մարտի 1-ին դպրոցում անցկացվեց սպորտլանդիա 1-3-րդ և 4-7 -րդ դասարանների մասնակցությամբ: 1-3-րդ դասարանի աշակերտների համար անցկացվեց 5 փուլով,            4-7-րդ դասարանների համար՝ 7փուլով:

Կրտսեր դպրոցում հաղթեց 3-րդ դասարանի թիմը ՝ 16-միավորով , իսկ միջին դպրոցում՝

7-րդ դասարանը՝  20միավորով: Հաղթող դասարանները պարգևատրվեցին հուշանվերներով:

ԲԱՑ  ԴԱՍ- ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ` ՄԵՐ  ՄԵԾԵՐԸ  ՇԱՐՔԻՑ`  ՀԱԿՈԲ  ՊԱՐՈՆՅԱՆ

ԲԱՑ  ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ` << ՄԵՐ  ՄԵԾԵՐԸ  ՇԱՐՔԻՑ`  ՀԱԿՈԲ  ՊԱՐՈՆՅԱՆ>>

Մարտի  2-ին  8-րդ   դպրոցի   9-րդ  դասարանցիները   դասղեկ  և  հայոց  լեզվի  ուսուցչուհի  Ս.        Հարությունյանի  հետ  ներկայացրին  հայ  երգիծական  գրականության  ականավոր  ներկայացուցիչ,  երգիծաբանական  ազգային   դպրոցի  հիմնադիր Հակոբ  Պարոնյանին:

Հանճարեղ  երգիծաբանի  ծննդյան  175-ամյակի  կապակցությամբ  9-րդցիները   պատրաստել  էին  պաստառ  և  իրենց  կատարած  հետազոտական  աշխատանքների  արդյունքում  ներկայացրին  նրա  կենսագրությունը,  ստեղծագործությունները:  Նշելով,  որ  Հակոբ  Պարոնյանն  իր  գրական գործունեությունն  սկսել  է  թատերգությամբ,  տվեցին  նրա  դրամաների  թողած  հզոր  ազդեցության  ու  մշտապես  ազգային  թատրոնի  խաղացանկում  գտնվելու  փաստը:  Հստակ  պատկերացնելով  իրականության  երգիծական –գեղարվեստական  արտացոլումն  ու  գնահատումը  գրողի  ստեղծագործություններում` նրանք  կարողացան նոր   ժամանակների   արատավոր  բարքերն  ու  սովորույթները  տեսնել  և  քննադատել, մեծ կարևորություն  և  հետաքրքրություն  տեսնելով  նրա  դրամաներ . <<Երկու  տերով  ծառա  մը>>,  <<Ատամնաբույժն  արևելյան>>,  <<Պաղտասար  աղպար>>-ում  և  << Մեծապատիվ  մուրացկանները>>  վեպում:

Նրանցում  զավեշտը  ստանում է   սոցիալական  բովանդակություն:  Այստեղ  նյութական  շահով  ամուսնությունն է,  ի  ցույց  է  տրված ապազգայնացված  ստահակների  խեղկատակությունը, կերպարները  հանդես  են  գալիս  որպես  միջոց  ու  նպատակ`  հասարակական  կյաւնքի  արատավոր  հարաբերությունները  մերկացնելու:  Նրանք  կատարեցին  նաև  մեջբերումներ  գործերից`  արևելահայերենով: