ԱԶԳԱԽՆԱՄ ԲԱՐԵՐԱՐԸ

                 ԱԶԳԱԽՆԱՄ     ԲԱՐԵՐԱՐԸ

Ծիրանափողի հայկական ազգային երաժշտության ներքո բացվեց մեծ հայորդուն ՝ Մկրտիչ Սանասարյանին նվիրված միջոցառումը դպրոցում:
<<ԱԶԳԸ  ՃԱՆԱՉՎՈՒՄ  Է  ԻՐ  ՏԱՂԱՆԴԱՎՈՐ  ԵՎ  ԱՐԺԱՆԱՎՈՐ  ԶԱՎԱԿՆԵՐՈՎ>> :Այս  խոսքերով   սկսեցին   դպրոցի  սաները  ազգախնամ  բարերարի  200-ամյակին   նվիրված  միջոցառումը:Միջոցառումն   ուներ  ճանաչողական   բնույթ  և  համակեց   բոլորին ազգային   հպարտությամբ ,  խորին  հարգանքով  մի  անձի  նկատմամբ,  ով  իր  մտքի  ու  հոգու  լույսը   տարածելով ,   իր  ստեղծած  հարստությունը  ծառայեցրեց  Արևմտյան  Հայաստանում  կրթված,  ազատագրական  գաղափարներ  կրող    հայրենասեր  գործիչների  տարածմանը:Նրա  բարեգործություններն  ուղղվեցին  ազգի  կրթական  գործին   և  պատահական  չէ, որ  նրա  մահարձանի  վրա  փորագրվեց  ոչ  թե  մեծ  հայորդու,  այլ  նրա   բացած  վարժարանների  անունները: