ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ-ԴԱՍ ՝ ՄԵՐ  ԴՊՐՈՑԻ  ԿԱՆՈՆՆԵՐՆ  ՈՒ   ԱՐԺԵՔՆԵՐԸ

ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ-ԴԱՍ ՝ <<ՄԵՐ  ԴՊՐՈՑԻ  ԿԱՆՈՆՆԵՐՆ  ՈՒ   ԱՐԺԵՔՆԵՐԸ>>

Հոկտեմբերի  26-ին  ավագ  դպրոցի  սաներին  կլոր  սեղանի  շուրջ  էին  հավաքել  12-րդ  դասարանցիները  դասղեկ  Մ. Բոյաջյանի  ղեկավարությամբ:  Բանավեճի  թեման  դպրոցի  կանոններն  ու  արժեքներն  էին:  Բանավեճին  մասնակցում  էին  նաև  դպրոցի  տնօրեն       Գ. Հարությունյանը,  փոխտնօրեններն  ու  ուսուցիչներ:

Վերլուծելով  ,,արժեք,,  ,  ,,կանոն,,   հասկացությունները,  անցան    դպրոցի   արժեքներին. <<25 տարի  առաջ  ադրբեջանական  դպրոցը  վերածվեց  հայկական կրթօջախի>>,   <<1994թ-ի  օգոստոսի  18-ին Սյունիքում  առաջիններից մեր  դպրոցն  անվանակոչվեց  զոհված  ազատամարտիկի  անունով  >> ,  <<առարկայական   օլիմպիադաների  հաղթողները>>  և այլն:

Ներկայացնելով  դպրոցի  կանոնները՝  նրանք  հասան  իրենց  և  ուսուցիչների  իրավունքների  ու  պարտականությունների   քննարկմանը: Ստեղծված  ազատ  արտահայտվելու    ու  դիմելու  մթնոլորտը թույլ տվեց   տնօրենության     և  ուսուցիչների   ներկայությամբ   բարձրացնել   հարցեր,  որոնք  նման  խորքային  քննարկումներ   չէին  ունեցել.   խրախուսումներից   մինչև  նկատողություններ,  աշակերտի  և  ուսուցչի  արժանապատվություն,   ուսուցչի  վերաբերմունք  աշակերտին՝  որպես  անհատականության  և  այլ  հոգու  խորքուց  բխող  հարցադրումները  քննարկման նյութ  դարձան   բանավեճին :  Ինչպես  միշտ կլոր  սեղանի  շուրջ ՝  ժամանակը   չբավարարեց ,  ու  բաժանվեցին ՝  նույն  թեմաների  շուրջ  կրկին  հանդիպելու  միտումով :

 

 

 

На данном изображении может находиться: 8 человек, люди улыбаются, люди сидят и в помещенииНа данном изображении может находиться: 7 человек, в помещении

На данном изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении