Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սկսվել է <<Կապանի թիվ 8 միջն. դպրոց>>ՊՈԱԿ_ի 2018-2019 ուստարվա առաջին դասարանի  երեխաների ընդունելություն:
Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում տնօրենի անունով (լրացվում է դպրոցում)
2. Տեղեկանք բնակչության պետռեգիստրում երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժանմունքից)
3. 3 x 4 չափի 2 լուսանկար
4. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և կրկնօրինակը
5. Ծնողներից մեկի անձնագրի պատճեն
6. Բժշկական տեղեկանք

Փաստաթղթերը ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

Ծանոթություն` 2018-2019 ուստարվա 1-ին դասարան ընդունվում են այն երեխաները, ում 6 տարին լրացել կամ լրանում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

  Ապրիլի 19-ին դպրոցի  7-րդ դասարանում հերթական բաց դասն էր <<գրականություն >> առարկայից: Դասի թեման Մ.Գալշոյանի <<Մամփրե արքան>>պատմվածքն էր:

Դասի տիպը՝  համագործակցային:

   Աշակերտները ներկայացրին պատմվածքի դիպաշարը, բովանդակությունը,բնութագրեցին <<Մամփրե արքայի>>կերպարը: Որպես առանցքային հիմնախնդիր՝  ուսուցչուհին առաջ քաշեց 2 հարց՝

ա. Ինչու՞ տեր Հարությունը կարմիրով էր ասեղնագործում մեսրոպածին հայոց տառերը:

բ. Ինչու՞ է ծերունի Մամփրեն իրեն <<արքա>> համարում:

Աշակերտները զույգերով քննարկեցին , ապա ներկայացրին դասընկերներին իրենց մեկնաբանությունները:

Ուսուցչուհի Մ. Ղոնյանը ներկայացրեց <<Էրգրի>> պատմական արյունալի ճակատագիրը,բացատրեց բառի սրբագործված նշանակությունը,անդրադարձավ 1915թ-ին Թուրքիայի իրագործված հայոց ֆիզիկական և մշակութային ցեղասպանությունը: Դիտեցին Մեծ եղեռնին նվիրված տարբեր ֆիլմերից հատվածներ և ունկնդրեցին Ջիվան Սարգսյանի ընթերցմամբ <<Մամփրե Արքայից>> մեկ հատված:

Դասի ավարտին աշակերտները հնչեցրին Մասիսն ու Էրգիրը ազատագրելու իրենց երազանք-ծրագրերը:

 

Դպրոցում՝ 2018թ -ի ապրիլի 17-ից սկսվել են տնօրենության կողմից տրվող գրավոր աշխատանքները ՝ 2-12-րդ դասարանների աշակերտների համար 3 առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու:

   ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ   ՄԵՐ  ԱՉՔԵՐՈՎ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ   ՄԵՐ  ԱՉՔԵՐՈՎ

 

Ապրիլի   13-ին  դպրոցում  կայացավ  ֆրանկոֆոնիայի  միամսյակի  շրջանակներում  նախատեսված  վերջին  հինգերորդ  միջոցառումը` <<Ֆրանկոֆոնիան  մեր  աչքերով>>:

Կրկին  անգամ   ներկայացնելով  ՖՄԿ-ն  ու  նրա  աշխատանքային  չորս  գործիքները,  մեծ  ուշադրություն  դարձրվեց   ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովներում  ՖՄԿ-ի  ներկայացրած  դիրքորոշմանը   Լեռնային  Ղարաբաղի  հակամարտության վերաբերյալ, ՖՄԿ-ի  համաժողովում  <<Ցեղասպանության  կանխարգելման  մասին >>  ընդունած  բանաձևին,  ՖՄԿ-ի  միջոցով  հայկական  մշակույթի  հարուստ  ժառանգության  բացահայտմանը: Քանիցս  հնչեցին  ՖՄԿ-ն   և  տասնամյակի  կարգախոսները:

Միջոցառումը  հագեցված  էր  մշակութային  տարրերով ,  եղան  անդրադարձեր ֆրանսիական,  ֆրանսահայ  մշակույթներին.  Ռավելի  և Դեբյուսու  երաժշտության  ներքո   դիտեցին  իմպրեսիոնիստ   նկարիչների`  Մոնեի, Մանեի, Դեգայի  կտավները :  Ֆրանսահայ  բաժինն  սկսվեց  Անրի  Վեռնոյի  <<Մայրիկ >>   ֆիլմից  հատվածով`  հայկական  դուդուկի   հնչողությամբ :   Ֆրանսերենով  հնչեցնելով  << Քեզ  համար,  Հայաստանի>>  բառերը,  դիտեցին  երգի  ֆրանսերեն  տարբերակի տեսաֆիլմը   համաշխարհային  աստղերի  կատարմամբ   և  միջոցառումն  ավարտվեց  Ազնավուրի  <<Հայաստան>>  արտասանությամբ, նրա  ջերմ և  նվիրական  ժպիտով, որը  մնաց  էկրանին  և  միջոցառման  կազմակերպիչներն  ու  մասնակիցները  խմբով  հնչեցրին  <<Ապրել  միասին >>-ը  և  այն  շատ  բնական  և  իմաստալից   հնչեց  եզրափակիչ  միջոցառմանը:

ԲԱՑ ԴԱՍ  ՔԻՄԻԱՅԻՑ  ՈՒԿԵ-ՈՎ 

ԲԱՑ ԴԱՍ  ՔԻՄԻԱՅԻՑ  ՈՒԿԵ-ՈՎ

Ապրիլի  9-ին   8-րդ  դասարանում  կայացավ   բաց դաս  քիմիայից ուսուցման  կոլեկտիվ  եղանակի ,,հասկացման  բերող  քարտերի ,, մեթոդիկայով` ,,Անօրգանական  նյութերի  դասեր,,թեմայից: Դասը  վարեց  քիմիայի  ուսուցչուհի  Ն. Ստեփանյանը:  Կազմվեցին  զույգեր  և  նա բացատրելով  եղանակի  առանձնահատկությունն  ու մեթոդիկայի էությունը,  բաժանեց  քարտերն  ու  սկսեցին  աշխատել  դրանցով: Քարտերում    ապահովված  էին  հարցերի  ու  առաջադրանքների ներքին  կապը: Ուսուցչուհուն  օգնում  էր  քիմիայի  և  կենսաբանության  ուսուցչուհի  Մ.Բոյաջյանը: Աշակերտները  հստակ  օգտվում էին  աշխատանքները  համակարգող  հաշվառման աղյուսակից և  չնայած  առաջին  փորձին,  դասը  կայացավ:

 

 

       ՄԱՅՐ ԻՄ  ԱՆՈՒՇ   ՈՒ  ԱՆԳԻՆ

ՄԱՅՐ ԻՄ  ԱՆՈՒՇ   ՈՒ  ԱՆԳԻՆ

 

Ապրիլի  7-ին  դպրոցի   տարրական  դպրոցի  սաները    մայրության  օրն  իսկական  տոնի  վերածեցին:  Դահլիճում  էին  նրանց  մայրիկները ,և  ինչպես  իրենք  արտաբերեցին`  իրենց  երկրորդ  մայրերը`  ուսուցչուհիները:  Երգերով,  պարերով  ու  զվարճալի  խաղերով  նրանք  շնորհավորեցին  նրանց:  Տոնական  տրամադրությանն  ավելացավ  նաև  հպարտությունը,  որ Վ.Վարդանյանի    հետևողական  աշխատանքի  արդյունքում  նրանք  բեմ  հանեցին  երկու  նոր  պար   ու  չորս երգ: Վերջում  շնորհավորանքներին  միացավ  դպրոցի  տնօրեն  Գ.  Հարությունյանը` երջանկություն  մաղթելով   մայրերին:

 

ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Ապրիլի   5-ին   դպրոցում կայացավ   Ֆրանկոֆոնիայի միջազգային  օրվան  նվիրված  հերթական   միջոցառումը` <<Ֆրանկոֆոն  երկրների  թանգարաններ>>:

Միջոցառումն  անցկացրեց  դպրոցի  հայոց  լեզվի  և  գրականության   ուսուցչուհի   Մ. Ղոնյանը: Միջոցառմանը  ներկա  էին դպրոցի   5-12-րդ  դասարանի  աշակերտները,  դասղեկները: Ներկայացվեցին   Ֆրանսիայի,Բելգիայի, Կանադայի,  Շվեյցարիայի, Լաոսի  թանգարանները:

Տեսաֆիլմերը  մեկը  մյուսին  հաջորդելով  դասական  երաժշտության  երանգներով  աշակերտներին  պատմեցին  Ֆրանսիայի Լուվրի ,  Ռոդենի , Պիկասսոյի  թանգարանների,  Վերսալի  պալատի  մասին, Բելգիայի  Ռուբենսի  տան, Աշտարակ  Իզերի  վրա,  Կանադայի  Օնտարիոյի  թագավորական  թանգարանի, Շվեյցարիայի  Բազելի  երաժշտական թանգարանի,  Լաոսի  <<Բուդդա  պարկի>>  մասին:  Ցուցադրություններն   ուղեկցվում  էին  Մ.  Ղոնյանի  հետաքրքիր  և  ուսանելի  մեկնաբանություններով :   Դահլիճում  Ֆրանսիայի, ֆրանկոֆոն   երկրների  հարուստ  մշակութային  կոլորիտն  էր,  և  միջոցառումը  տվեց  կուլտուր —  մշակութային  դաստիարակություն:

Հայ  արվեստի  գործիչները շարքից՝  Հայ  կոմպոզիտորներ

Հայ  արվեստի  գործիչները շարքից՝  <<Հայ  կոմպոզիտորներ>>

Մարտի  23-ին   թիվ  8  դպրոցի  5-րդ  դասարանում  դասղեկի բաց  դաս  էր՝ << Հայ  կոմպոզիտորները>>  խորագրով: Միջոցառումն  սկսվեց Արամ  Խաչատրյանի  վալսի  ներքո : Դասղեկ Վ. Սարգսյանը ներկայացրեց դասի նպատակները և իրար  հաջորդելով  հինգերորդցիները   հակիրճ  ներկայացրին Կոմիտասին, Սայաթ-Նովային,  Ռ.  Մելիքյանին, Արմեն  Տիգրանյանին,  Տիգրան  Չուխաջյանին:

Միջոցառման  երկրորդ  մասը  նվիրված  էր  Արամ  Խաչատրյանին: Աշակերտները  ներկայացրին  Արամ  Խաչատրյանի  կենսագրությունն  ու  ստեղծագործական   գործունեությունը,  դիտեցին  տեսաֆիլմ  նրա  մասին  ու  քննարկեցին:  Վերջում  երգեցին  երգչախմբային  հատված  Արմեն  Տիգրանյանի  <<Անուշ>>  օպերայից:

ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ ԴԱՍ `  ՄԵՆՔ   ԳԻՏԵՆՔ  ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.

ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ ԴԱՍ `  <<ՄԵՆՔ   ԳԻՏԵՆՔ 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.>>

 

Մարտի  22-ին  8-րդ  դպրոցի  8-րդ   դասարանի  աշակերտները   դասղեկ  Թ.  Ստեփանյանի  գլխավորությամբ   հանդես  եկան  դպրոցում  կազմակերպվող   ֆրանկոֆոն   միջոցառումներից  ևս   մեկով`  <<Մենք   գիտենք  ֆրանկոֆոնիայի  պատմությունը>>:

Միջոցառումն  սկսվեց   Ժան  Դրեժակի   մեղեդիների  ներքո :  Ընթացքում   հնչեցին  նաև  Էդիտ  Պիաֆի  կատարումներից,  ինչպես  նաև  Շառլ  Ազնավուրի  <<Քեզ  համար ,  Հայաստան>>-ը ` ֆրանսերենով:

Կատարված   հետազոտական   աշխատանքների  արդյունքում  8-րդցիները   կարողացան  ներկայացնել  Ֆրանկոֆոնիայի  Միջազգային  կազմակերպության  պատմությունը  հիմնադրման  օրից  մինչև  մեր  օրերը:  Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովներին,  նրանք  կարևորեցին  Հայաստանում   2018թ-ին   անցկացվող   17-րդ  գագաթնաժողովը,  մեկնաբանեցին   կարգախոսը`<<Ապրել  միասին>>, որն  ընտրված  է  հայկական  ոգուն  համահունչ, որով  ներկայանում  ենք  որպես  համամարդկային  արժեհամակարգի  կրող  պետություն:  Կարևորեցին  նաև  ՖՄԿ-ի  մասնակցությունը   Լեռնային  Ղարաբաղի   հակամարտության   խաղաղ  լուծման  հարցում:

 

 

1 2 3 5