Հովհաննես Այվազովսկի -200

Հոկտեմբերի 13-ին թիվ 8 դպրոցում նշվեց հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու   200-ամյակը:                                                                                                                                           Դպրոցի սաները միջոցառմանը հետևողականորեն էին նախապատրաստվել: Ծովի թեման գրավել էր նկարող աշակերտներին, որոնց ուժերով դահլիճում ծովի ալիքների աղմուկի ներքո բացվեց ցուցահանդես: Այնուհետև մեծ էկրանին մեկը մյուսին հաջորդում էին <<Ծովի մեծ երգչի>> ստեղծագործությունները՝ դասական լավագույն կատարումների ուղեկցությամբ,  փոխտնօրեն Ն. Ստեփանյանի և ավագ դպրոցի աշակերտների մեկնաբանություններով:  Նրանք կանգ առան Այվազովսկու հայկական թեմատիկային Ալեքսանդր Սպենդիարյանի <<Ղրիմյան էսքիզներ>> սյուիտի հնչողությամբ և ծովանկարչի հայտնի խոսքերով՝  <<…Ավելի նորեն ասգիս մոտըկացա>>:                                                                                                                         Վերջում  էկրանին ծովանկարչի շիրմաքարն էր ՝ փորագրված Խորենացու խոսքերով ՝  <<Մահկանացու ծնեալ անմահ զիւրն հիշատակ>>՝ Մոցարտի <<Ռեքվիեմի >> երանգով:

Հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել….

Հոկտեմբերի 6-ին թիվ 8 միջնակարգ դպրոցում նշվեց ուսուցչի տոնը: Միջոցառումն անցկացրին կրտսեր դպրոցի սովորողները:                                                                                                  Դեղնահեր ու գեղեցիկ աշունը գովերգող տողերում ծնվեց նրանց համար կարևոր աշնանային տոնի ներկայացումը,  ուսուցչի տոնի, տոն ՝  գովերգող և մեծարող ուսուցչին, նրա նվիրական աշխատանքը: Երեխաների երգն ու պարը տոնական շունչ հաղորդեց բոլորին:  Իսկ երբ բացեցին անակնկալների տուփը, ջերմությամբ համակեցին իրենց ուսուցիչներին: Այնտեղ պատվոգրեր էին ուսուցիչների համար՝ իրենց իսկ բնորոշմամբ: Վերջում ուսուցիչներին շնորհավորեց և պատվոգրեր հանձնեց դպրոցի տնօրեն՝ Գագիկ Հարությունյանը:

Միացանք Եվրոպական ժառանգության օրերին

2017թ.-ի հոկտեմբերի 4-ին թիվ 8 դպրոցի սաներն այցելեցին Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան:Նրանք էլ միացան Եվրոպական ժառանգության օրերին:Եվ հանդիպումը ,որ կազմակերպվեց թանգարանում,կրեց այս տարվա Եվրոպական ժառանգության օրերի խորագիրը՝ <<Ժառանգությունը և բնությունը>>: Թանգարանի միջոցառումների կազմակերպիչ Աստղիկ Հակոբյանը հետաքրքիր և ուսանելի ներկայացրեց մեր սաներին Սյունյաց բնաշխարհի գողտրիկ մի անկյունում գտնվող Տանձափարախի՝ Բեխի անապատը: Տեսաֆիլմում անապատի վերականգնողական աշխատանքներն ու պեղումներն էին 2008 թվականից: Շատ հետաքրքիր և ուսանելի նյութը համակեց արժանապատվության և հպարտության զգացմունքներով դեպի մեր տարածաշրջանը, նրա հարուստ պատմական անցյալը: Ցուցադրությունում պեղումներից գտած նմուշներն էին , տեսաֆիլմում եկեղեցու պատերում ագուցված հարդարանքի տարրեր՝ զարդագոտիների բեկորներ, ոչ ամբողջական խաչքարեր: Այստեղ գտնվել է նաև եզակի խաչքար՝ ,,պարանագործ խաչքարն,, արձանագրությամբ: Հանդիպումը նաև ազգային-հոգևոր դաստիարակության յուրահատուկ փորձ էր: 8-րդ դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում թանգարանի անձնակազմին, մասնավորապես Աստղիկ Հակոբյանին նման հանդիպում կազմակերպելու համար:

Մարտիրոս Սարյան

2017թ. սեպտեմբերի 29-ին Կապանի թիվ 8 միջն. դպրոցի 4-րդ դասարանում կայացավ դասղեկի  <<Հայ գեղարվեստի գործիչները >> շարքից ՝ Մարտիրոս Սարյան <<Գնում եմ արևի ետևից>>խորագրով գեղագիտական — ուսանելի բաց-դասը: Բաց դասին ներկա էին կրտսեր դպրոցի սովորողներ,ուսուցիչներ: Դասն սկսվեց Սարյանին նվիրված աշակերտների բոցաշունչ տողերով:                                                                                                                                                            4 — րդ դասարանի դասվար Ս. Գասպարյանը Սարյանի արևային ջերմությամբ ու պայծառությամբ լցված կտավներին ծանոթացրեց հեքիաթի միջոցով : Այնուհետև ժամանակի գնացքով 4-րդ դասարանցիները ետ գնացին Սարյանի մանկություն և պատանեկություն: Վերջում կազմակերպվեց խաղ- մրցույթ երկու թիմերի ՝<<Ծաղիկներ>> և <<Հայրենի բնություն>>  միջև:  Նրանք հիացրեցին  իրենց  պատրաստվածությամբ , Մարտիրոս Սարյանի կենսագրության ու ստեղծագործությունների իրենց իմացությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԽ նախագահի ընտրություն

Սեպտեմբերի 25-ին Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն :  Ընտրական հանձնախմբի որոշմամբ ընտրությունը տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկությամբ :  Աշակերտական խորհուրդը 2 դեմ և 9 կողմ ձայների մեծամասնությամբ ԱԽ նախագահ ընտրեց 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Մարտիրոսյանին:

Իմ անկախ Հայաստան

Սեպտեմբերի 23-ին թիվ 8 դպրոցում նշվեց անկախության 26-րդ տարելիցը՝ <<Իմ անկախ Հայաստան >>խորագրով:                                                                                                  Հայրենասիրական երգն ու պարը միախառնվել էին հայրենիքը գովերգող բոցաշունչ տողերին: Միջոցառումը վերածվեց իսկական տոնախմբության՝ համակելով ներկաներին ազգային արժանապատվության, հայրենիքի նկատմամբ սիրո ու հպարտության զգացոմունքներով, սեփական երկիրը բարեկեցիկ ու հզոր տեսնելու տեսլականով:                                                               Շնորհավոր Անկախության տոն:

Բաց դաս նվիրված հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին

Սեպտեմբերի 22-ին թիվ 8 դպրոցի 12-րդ դասարանում <<Հայ գեղարվեստի գործիչները>>շարքից անցկացվեց դասղեկի բաց դաս՝ նվիրված հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին:Դասին ներկա էին նաև դպրոցի 10,11-րդ դասարանցիները,ուսուցիչներ:12-րդ դասարանցիները ներկայացրին Մինասի կենսագրությունը,վերլուծեցին Մինասի գեղանկարներն ու գրաֆիկական աշխատանքները:Անդրադարձ եղավ նաև Մինասի առեղծվածին:Բաց դասը մեկն էր այն շարքից,որը դպրոցի սաներին մոտեցնում է համադպրոցական միջոցառման՝ նվիրված հայ մեծ ծովանկարչի 200-ամյակին:

 

1 2 3