Ապրիլի 19-ին դպրոցի  7-րդ դասարանում հերթական բաց դասն էր <<գրականություն >> առարկայից: Դասի թեման Մ.Գալշոյանի <<Մամփրե արքան>>պատմվածքն էր:

Դասի տիպը՝  համագործակցային:

   Աշակերտները ներկայացրին պատմվածքի դիպաշարը, բովանդակությունը,բնութագրեցին <<Մամփրե արքայի>>կերպարը: Որպես առանցքային հիմնախնդիր՝  ուսուցչուհին առաջ քաշեց 2 հարց՝

ա. Ինչու՞ տեր Հարությունը կարմիրով էր ասեղնագործում մեսրոպածին հայոց տառերը:

բ. Ինչու՞ է ծերունի Մամփրեն իրեն <<արքա>> համարում:

Աշակերտները զույգերով քննարկեցին , ապա ներկայացրին դասընկերներին իրենց մեկնաբանությունները:

Ուսուցչուհի Մ. Ղոնյանը ներկայացրեց <<Էրգրի>> պատմական արյունալի ճակատագիրը,բացատրեց բառի սրբագործված նշանակությունը,անդրադարձավ 1915թ-ին Թուրքիայի իրագործված հայոց ֆիզիկական և մշակութային ցեղասպանությունը: Դիտեցին Մեծ եղեռնին նվիրված տարբեր ֆիլմերից հատվածներ և ունկնդրեցին Ջիվան Սարգսյանի ընթերցմամբ <<Մամփրե Արքայից>> մեկ հատված:

Դասի ավարտին աշակերտները հնչեցրին Մասիսն ու Էրգիրը ազատագրելու իրենց երազանք-ծրագրերը:

 

Դպրոցում՝ 2018թ -ի ապրիլի 17-ից սկսվել են տնօրենության կողմից տրվող գրավոր աշխատանքները ՝ 2-12-րդ դասարանների աշակերտների համար 3 առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու:

   ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ   ՄԵՐ  ԱՉՔԵՐՈՎ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ   ՄԵՐ  ԱՉՔԵՐՈՎ

 

Ապրիլի   13-ին  դպրոցում  կայացավ  ֆրանկոֆոնիայի  միամսյակի  շրջանակներում  նախատեսված  վերջին  հինգերորդ  միջոցառումը` <<Ֆրանկոֆոնիան  մեր  աչքերով>>:

Կրկին  անգամ   ներկայացնելով  ՖՄԿ-ն  ու  նրա  աշխատանքային  չորս  գործիքները,  մեծ  ուշադրություն  դարձրվեց   ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովներում  ՖՄԿ-ի  ներկայացրած  դիրքորոշմանը   Լեռնային  Ղարաբաղի  հակամարտության վերաբերյալ, ՖՄԿ-ի  համաժողովում  <<Ցեղասպանության  կանխարգելման  մասին >>  ընդունած  բանաձևին,  ՖՄԿ-ի  միջոցով  հայկական  մշակույթի  հարուստ  ժառանգության  բացահայտմանը: Քանիցս  հնչեցին  ՖՄԿ-ն   և  տասնամյակի  կարգախոսները:

Միջոցառումը  հագեցված  էր  մշակութային  տարրերով ,  եղան  անդրադարձեր ֆրանսիական,  ֆրանսահայ  մշակույթներին.  Ռավելի  և Դեբյուսու  երաժշտության  ներքո   դիտեցին  իմպրեսիոնիստ   նկարիչների`  Մոնեի, Մանեի, Դեգայի  կտավները :  Ֆրանսահայ  բաժինն  սկսվեց  Անրի  Վեռնոյի  <<Մայրիկ >>   ֆիլմից  հատվածով`  հայկական  դուդուկի   հնչողությամբ :   Ֆրանսերենով  հնչեցնելով  << Քեզ  համար,  Հայաստանի>>  բառերը,  դիտեցին  երգի  ֆրանսերեն  տարբերակի տեսաֆիլմը   համաշխարհային  աստղերի  կատարմամբ   և  միջոցառումն  ավարտվեց  Ազնավուրի  <<Հայաստան>>  արտասանությամբ, նրա  ջերմ և  նվիրական  ժպիտով, որը  մնաց  էկրանին  և  միջոցառման  կազմակերպիչներն  ու  մասնակիցները  խմբով  հնչեցրին  <<Ապրել  միասին >>-ը  և  այն  շատ  բնական  և  իմաստալից   հնչեց  եզրափակիչ  միջոցառմանը:

ԲԱՑ ԴԱՍ  ՔԻՄԻԱՅԻՑ  ՈՒԿԵ-ՈՎ 

ԲԱՑ ԴԱՍ  ՔԻՄԻԱՅԻՑ  ՈՒԿԵ-ՈՎ

Ապրիլի  9-ին   8-րդ  դասարանում  կայացավ   բաց դաս  քիմիայից ուսուցման  կոլեկտիվ  եղանակի ,,հասկացման  բերող  քարտերի ,, մեթոդիկայով` ,,Անօրգանական  նյութերի  դասեր,,թեմայից: Դասը  վարեց  քիմիայի  ուսուցչուհի  Ն. Ստեփանյանը:  Կազմվեցին  զույգեր  և  նա բացատրելով  եղանակի  առանձնահատկությունն  ու մեթոդիկայի էությունը,  բաժանեց  քարտերն  ու  սկսեցին  աշխատել  դրանցով: Քարտերում    ապահովված  էին  հարցերի  ու  առաջադրանքների ներքին  կապը: Ուսուցչուհուն  օգնում  էր  քիմիայի  և  կենսաբանության  ուսուցչուհի  Մ.Բոյաջյանը: Աշակերտները  հստակ  օգտվում էին  աշխատանքները  համակարգող  հաշվառման աղյուսակից և  չնայած  առաջին  փորձին,  դասը  կայացավ:

 

 

       ՄԱՅՐ ԻՄ  ԱՆՈՒՇ   ՈՒ  ԱՆԳԻՆ

ՄԱՅՐ ԻՄ  ԱՆՈՒՇ   ՈՒ  ԱՆԳԻՆ

 

Ապրիլի  7-ին  դպրոցի   տարրական  դպրոցի  սաները    մայրության  օրն  իսկական  տոնի  վերածեցին:  Դահլիճում  էին  նրանց  մայրիկները ,և  ինչպես  իրենք  արտաբերեցին`  իրենց  երկրորդ  մայրերը`  ուսուցչուհիները:  Երգերով,  պարերով  ու  զվարճալի  խաղերով  նրանք  շնորհավորեցին  նրանց:  Տոնական  տրամադրությանն  ավելացավ  նաև  հպարտությունը,  որ Վ.Վարդանյանի    հետևողական  աշխատանքի  արդյունքում  նրանք  բեմ  հանեցին  երկու  նոր  պար   ու  չորս երգ: Վերջում  շնորհավորանքներին  միացավ  դպրոցի  տնօրեն  Գ.  Հարությունյանը` երջանկություն  մաղթելով   մայրերին:

 

ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Ապրիլի   5-ին   դպրոցում կայացավ   Ֆրանկոֆոնիայի միջազգային  օրվան  նվիրված  հերթական   միջոցառումը` <<Ֆրանկոֆոն  երկրների  թանգարաններ>>:

Միջոցառումն  անցկացրեց  դպրոցի  հայոց  լեզվի  և  գրականության   ուսուցչուհի   Մ. Ղոնյանը: Միջոցառմանը  ներկա  էին դպրոցի   5-12-րդ  դասարանի  աշակերտները,  դասղեկները: Ներկայացվեցին   Ֆրանսիայի,Բելգիայի, Կանադայի,  Շվեյցարիայի, Լաոսի  թանգարանները:

Տեսաֆիլմերը  մեկը  մյուսին  հաջորդելով  դասական  երաժշտության  երանգներով  աշակերտներին  պատմեցին  Ֆրանսիայի Լուվրի ,  Ռոդենի , Պիկասսոյի  թանգարանների,  Վերսալի  պալատի  մասին, Բելգիայի  Ռուբենսի  տան, Աշտարակ  Իզերի  վրա,  Կանադայի  Օնտարիոյի  թագավորական  թանգարանի, Շվեյցարիայի  Բազելի  երաժշտական թանգարանի,  Լաոսի  <<Բուդդա  պարկի>>  մասին:  Ցուցադրություններն   ուղեկցվում  էին  Մ.  Ղոնյանի  հետաքրքիր  և  ուսանելի  մեկնաբանություններով :   Դահլիճում  Ֆրանսիայի, ֆրանկոֆոն   երկրների  հարուստ  մշակութային  կոլորիտն  էր,  և  միջոցառումը  տվեց  կուլտուր —  մշակութային  դաստիարակություն:

ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԴԺՆԴԱԿ ՏԱՐԻՆԵՐԸ.

ԲԱՑ  ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`  <<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ   ԴԺՆԴԱԿ  ՏԱՐԻՆԵՐԸ.>>

Մարտի  21-ին  Կապանի  8-րդ   դպրոցում  տրվեց  Հայաստանի  հանրապետության  և Մայիսյան  հերոսամարտերի  100-ամյակին  նվիրված  միջոցառումների  մեկնարկը: Դաս-միջոցառումը  կազմակերպվեց  9-րդ  դասարանում : Հայոց  պատմության  ուսուցչուհի   Հ.  Հասրաթյանը  դասն  սկսեց  մայիսյան  հերոսամարտերով` Սարդարապատ,                    Բաշ-Ապարան,Ղարաքիլիսա :  9-րդցիները  ներկայացրին  հերոսամարտերը,  հայրենի  եզերքներն  օտարների  լծից  թոթափելու  ժողովրդի  միասնականությունը, նրա  հայրենասիրական  ոգին:

Ապա ուսուցչուհին ներկայացրեց Զանգեզուրի գոյամարտը 1918-1919թթ: Անդրադարձան այն գործիչներին, որոնք ունեցել են իրենց դերը այդ պայքարում : Առանձնակի ներկայացվեց Սմբատ Մելիք — Ստեփանյանի կյանքը , գործունեությունը , նպատակ ունենալով աշակերտներին իրազեկ դարձնել , որ Կապանը ունեցել է նման գործիչ, որով պետք է հպարտանալ:

Ամփոփելով  դասը   9-րդցիների  հետ, մեջբերվեցին  նաև  Սմբատ Մելիք — Ստեփանյանի  խոսքերը `  լինել  անխնա  դիմադրողների  նկատմամբ,  ասպետ  կանանց  ու երեխաների նկատմամբ,որը  հետևում  էր   Գեղվա  ձորում  2000  հայ  կանանց  ու  երեխաների  սպանության  փաստից:

Մերօրյա  պայքարը  նույն  արմատներն  ունի  և  ազգապահպան  մտածելակերպը  նաև  եկող  սերունդների  խնդիրն  է:

 

 

Մարտի 15  -ին   թիվ 8  դպրոցում   Հայաստանի  և  Ֆրանսիայի  օրհներգերի  ներքո    Ֆրանկոֆոնիայի  միջազգային  օրվան  նվիրված ,  ՀՀ Սյունիքի  մարզային  հանրակրթական  ուսումնական  հաստատություններում  նախատեսված  միջոցառումների  համատեքստում  տրվեց շարքի    մեկնարկը: Ընթերցվեց նախագահ  Սերժ  Սարգսյանի  շնորհակալական  ուղերձը  գագաթնաժողովը  Հայաստանում  անցկացնելու  կապակցությամբ, որտեղ նա   մասնավորապես  նշեց  նաև  մեր  երկրի  Կազմակերպությանը  անդամակցության տասնամյակը  տոնելու  փաստը:

Ֆրանսահայ  կոմպոզիտոր Միշել  Լեգրանի  հոգեթով   երաժշտության  ներքո  ուսուցիչներն  ու  դպրոցի  աշակերտները  ծանոթացան  Ֆրանսիայի   ու  Հայաստանի  տեսարժան  վայրերին ,  մեկ  անգամ  ևս  լսեցին  միամսյակի  շրջանակներում  իրենց  անելիքները    և  կարևորելով   Հայաստանի  պատկանելությունը  Ֆրանկոֆոն  տարածքին,  տեսան  իրենց որպես  ֆրանկոֆոն  արժեքները տարածող   շարժիչ  ուժի  մի  փոքրիկ  մասնիկ : Վերջում  դպրոցի  ՄԿԱ  գծով  փոխտնօրենը  հաջողություն  մաղթեց   կայանալիք  մրցույթի  կազմակերպիչներին  ու  ձևավորված  երեք  թիմերին:

 

1 2 3 4