Հայ  արվեստի  գործիչները շարքից՝  Հայ  կոմպոզիտորներ

Հայ  արվեստի  գործիչները շարքից՝  <<Հայ  կոմպոզիտորներ>>

Մարտի  23-ին   թիվ  8  դպրոցի  5-րդ  դասարանում  դասղեկի բաց  դաս  էր՝ << Հայ  կոմպոզիտորները>>  խորագրով: Միջոցառումն  սկսվեց Արամ  Խաչատրյանի  վալսի  ներքո : Դասղեկ Վ. Սարգսյանը ներկայացրեց դասի նպատակները և իրար  հաջորդելով  հինգերորդցիները   հակիրճ  ներկայացրին Կոմիտասին, Սայաթ-Նովային,  Ռ.  Մելիքյանին, Արմեն  Տիգրանյանին,  Տիգրան  Չուխաջյանին:

Միջոցառման  երկրորդ  մասը  նվիրված  էր  Արամ  Խաչատրյանին: Աշակերտները  ներկայացրին  Արամ  Խաչատրյանի  կենսագրությունն  ու  ստեղծագործական   գործունեությունը,  դիտեցին  տեսաֆիլմ  նրա  մասին  ու  քննարկեցին:  Վերջում  երգեցին  երգչախմբային  հատված  Արմեն  Տիգրանյանի  <<Անուշ>>  օպերայից:

ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ ԴԱՍ `  ՄԵՆՔ   ԳԻՏԵՆՔ  ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.

ԴԱՍՂԵԿԻ   ԲԱՑ ԴԱՍ `  <<ՄԵՆՔ   ԳԻՏԵՆՔ  ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.>>

 

Մարտի  22-ին  8-րդ  դպրոցի  8-րդ   դասարանի  աշակերտները   դասղեկ  Թ.  Ստեփանյանի  գլխավորությամբ   հանդես  եկան  դպրոցում  կազմակերպվող   ֆրանկոֆոն   միջոցառումներից  ևս   մեկով`  <<Մենք   գիտենք  ֆրանկոֆոնիայի  պատմությունը>>:

Միջոցառումն  սկսվեց   Ժան  Դրեժակի   մեղեդիների  ներքո :  Ընթացքում   հնչեցին  նաև  Էդիտ  Պիաֆի  կատարումներից,  ինչպես  նաև  Շառլ  Ազնավուրի  <<Քեզ  համար ,  Հայաստան>>-ը ` ֆրանսերենով:

Կատարված   հետազոտական   աշխատանքների  արդյունքում  8-րդցիները   կարողացան  ներկայացնել  Ֆրանկոֆոնիայի  Միջազգային  կազմակերպության  պատմությունը  հիմնադրման  օրից  մինչև  մեր  օրերը:  Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովներին,  նրանք  կարևորեցին  Հայաստանում   2018թ-ին   անցկացվող   17-րդ  գագաթնաժողովը,  մեկնաբանեցին   կարգախոսը`<<Ապրել  միասին>>, որն  ընտրված  է  հայկական  ոգուն  համահունչ, որով  ներկայանում  ենք  որպես  համամարդկային  արժեհամակարգի  կրող  պետություն:  Կարևորեցին  նաև  ՖՄԿ-ի  մասնակցությունը   Լեռնային  Ղարաբաղի   հակամարտության   խաղաղ  լուծման  հարցում:

 

 

ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԴԺՆԴԱԿ ՏԱՐԻՆԵՐԸ.

ԲԱՑ  ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`  <<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ   ԴԺՆԴԱԿ  ՏԱՐԻՆԵՐԸ.>>

Մարտի  21-ին  Կապանի  8-րդ   դպրոցում  տրվեց  Հայաստանի  հանրապետության  և Մայիսյան  հերոսամարտերի  100-ամյակին  նվիրված  միջոցառումների  մեկնարկը: Դաս-միջոցառումը  կազմակերպվեց  9-րդ  դասարանում : Հայոց  պատմության  ուսուցչուհի   Հ.  Հասրաթյանը  դասն  սկսեց  մայիսյան  հերոսամարտերով` Սարդարապատ,                    Բաշ-Ապարան,Ղարաքիլիսա :  9-րդցիները  ներկայացրին  հերոսամարտերը,  հայրենի  եզերքներն  օտարների  լծից  թոթափելու  ժողովրդի  միասնականությունը, նրա  հայրենասիրական  ոգին:

Ապա ուսուցչուհին ներկայացրեց Զանգեզուրի գոյամարտը 1918-1919թթ: Անդրադարձան այն գործիչներին, որոնք ունեցել են իրենց դերը այդ պայքարում : Առանձնակի ներկայացվեց Սմբատ Մելիք — Ստեփանյանի կյանքը , գործունեությունը , նպատակ ունենալով աշակերտներին իրազեկ դարձնել , որ Կապանը ունեցել է նման գործիչ, որով պետք է հպարտանալ:

Ամփոփելով  դասը   9-րդցիների  հետ, մեջբերվեցին  նաև  Սմբատ Մելիք — Ստեփանյանի  խոսքերը `  լինել  անխնա  դիմադրողների  նկատմամբ,  ասպետ  կանանց  ու երեխաների նկատմամբ,որը  հետևում  էր   Գեղվա  ձորում  2000  հայ  կանանց  ու  երեխաների  սպանության  փաստից:

Մերօրյա  պայքարը  նույն  արմատներն  ունի  և  ազգապահպան  մտածելակերպը  նաև  եկող  սերունդների  խնդիրն  է:

 

 

ԲԱՑ  ԴԱՍ —   ԴԵՐԱՅԻՆ  ԽԱՂ   ԹԻՎ  8 ԴՊՐՈՑԻ   10-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆՈՒՄ   ՐԱՖՖՈՒ ՍԱՄՎԵԼ ՎԵՊԻ  ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

ԲԱՑ  ԴԱՍ —   ԴԵՐԱՅԻՆ  ԽԱՂ   ԹԻՎ  8 ԴՊՐՈՑԻ   10-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆՈՒՄ   ՐԱՖՖՈՒ  <<ՍԱՄՎԵԼ>>  ՎԵՊԻ  ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

 

Մարտի  13-ին  8-րդ  դպրոցի  10-րդ  դասարանում   բաց  դաս  էր`  Րաֆֆու  <<Սամվել>>  վեպի  մոտիվներով:Դասալսմանը  ներկա  էին  ուսուցիչներ,աշակերտներ, փոխտնօրենները: Դասարանը  կահավորված  էր  դատական  դահլիճի  տեսքով:  Ընթանում  էր  դատավարություն,  և   մեղադրյալի  աթոռին  ծնողասպան  Սամվելն  էր: Նիստի  քարտուղարն  ու  դատավորը  բացեցին  դատական  նիստը: Մեղադրողը  ներկայացավ  մեղադրական  ճառով ,  դատապաշտպանը  իր  պաշտպանական  ելույթով:  Ընթացավ   ամբաստանյալի  հարցաքննությունը,  լսեցին  վկաների  ելույթներն,  ապա դատարանը  նրկայացավ  արդարացման  վճիռով:

Դատական  նիստի  ավարտից  հետո  ուսուցչուհի  Մ.  Ղոնյանը  հարցերով   աշակերտներին  ու  ներկաներին  բերեց  բուռն  քննարկումների  դաշտ,  որտեղ  հիմնականում  հարցերն  ուղղվեցին  Սամվելին` << Մերօրյա  Սամվելին>>: Հարցեր`,, Կդիմի՞  ծնողասպանության  մեր  ժամանակներում՝  հանուն  հավատքի, հանուն  ազգի,, , ,,Ինչի՞  են  ընդունակ  <<Մերօրյա  սամվելները>> հանուն  հայրենիքի,,:    Դաս-դերային  խաղը ազգային- հայրենասիրական  դաստիարակության  լավագույն  փորձ  էր, բանավեճի  կանոններին   տիրապետելու  հերթական  քայլ:

 

 

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեկտեմբերի  7-ին   8-րդ  դպրոցում  հիշատակվեցին  1988-ի  երկրաշարժի  զոհերը:  Հնչեցին

,, Ավե  Մարիա,, ,  ,,  Քեզ  համար  Հայաստան,, : Ընթանում  էր  4-րդ  դասաժամը    և  ահա  11.41-ին

հնչում  է  դպրոցական  զանգը`  երկար ,  ահազդու` նվիրված  զոհերի  հիշատակին ,   հիշեցնող

սարսափազդու  այն  օրերը:    Դպրոցի  աշակերտներն  ու  ուսուցիչները  կազմակերպված,  աղոթքները

շրթներին  մոտենում   են  մոմավառության  սեղանին  և  ընթանում  է  մոմավառություն՝  զոհերի

հիշատակին:  Նրանք  լսեցին  նաև    Սպիտակի  երկրաշարժի մասին  ԱԽ  նախագահ  Մարիամ   Մարտիրոսյանի  ելույթը  :

Դաս-միջոցառում ,,Ա ,, տառի ուսուցում

Հոկտեմբերի 16-ին թիվ 8 միջն. դպրոցի 1-ին դասարանցիները դասվար Ա. Պողոսյանի հետ իսկական տոնի վերածեցին  ,, Ա ,, տառի ուսուցման դասը:                                                   Դասարանի աշակերտները ,,Ա,, տառով սկսվող կենդանիների կերպարների մեջ էին:  Դաս- միջոցառումն սկսվեց դպրոցում  նրանց սովորելու ձգտումը գովերգող երգով: Նրանք դիտեցին ,,Ա,, տառը գովերգող տեսաֆիլմ և ուսուցչուհին անցավ տառի ուսուցմանը:                                     1-ին  դասարանցիները տարբերում էին ձայնավորներն ու բաղաձայները , տառը, բառը, նախադասությունը: Խաղային եղանակով կազմեցին նախադասություններ, գրեցին ,,Ա,, տառը գրատախտակին, հաշվեձողիկներով ,, Ա ,, տառ ձևավորեցին, քարտային աշխատանքով  ,,ա ,, տառերն ընդգծեցին և միասին հնչյունային վերլուծության ենթարկեցին: Վերջում ուսուցչուհին իր սաներին վկայականներ հանձնեց, իսկ ծնողներն էլ  <<Այբբենարանի ուղեցույց>> գրքերը նվիրեցին իրենց բալիկներին:

Հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել….

Հոկտեմբերի 6-ին թիվ 8 միջնակարգ դպրոցում նշվեց ուսուցչի տոնը: Միջոցառումն անցկացրին կրտսեր դպրոցի սովորողները:                                                                                                  Դեղնահեր ու գեղեցիկ աշունը գովերգող տողերում ծնվեց նրանց համար կարևոր աշնանային տոնի ներկայացումը,  ուսուցչի տոնի, տոն ՝  գովերգող և մեծարող ուսուցչին, նրա նվիրական աշխատանքը: Երեխաների երգն ու պարը տոնական շունչ հաղորդեց բոլորին:  Իսկ երբ բացեցին անակնկալների տուփը, ջերմությամբ համակեցին իրենց ուսուցիչներին: Այնտեղ պատվոգրեր էին ուսուցիչների համար՝ իրենց իսկ բնորոշմամբ: Վերջում ուսուցիչներին շնորհավորեց և պատվոգրեր հանձնեց դպրոցի տնօրեն՝ Գագիկ Հարությունյանը:

Իմ անկախ Հայաստան

Սեպտեմբերի 23-ին թիվ 8 դպրոցում նշվեց անկախության 26-րդ տարելիցը՝ <<Իմ անկախ Հայաստան >>խորագրով:                                                                                                  Հայրենասիրական երգն ու պարը միախառնվել էին հայրենիքը գովերգող բոցաշունչ տողերին: Միջոցառումը վերածվեց իսկական տոնախմբության՝ համակելով ներկաներին ազգային արժանապատվության, հայրենիքի նկատմամբ սիրո ու հպարտության զգացոմունքներով, սեփական երկիրը բարեկեցիկ ու հզոր տեսնելու տեսլականով:                                                               Շնորհավոր Անկախության տոն:

Բաց դաս նվիրված հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին

Սեպտեմբերի 22-ին թիվ 8 դպրոցի 12-րդ դասարանում <<Հայ գեղարվեստի գործիչները>>շարքից անցկացվեց դասղեկի բաց դաս՝ նվիրված հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին:Դասին ներկա էին նաև դպրոցի 10,11-րդ դասարանցիները,ուսուցիչներ:12-րդ դասարանցիները ներկայացրին Մինասի կենսագրությունը,վերլուծեցին Մինասի գեղանկարներն ու գրաֆիկական աշխատանքները:Անդրադարձ եղավ նաև Մինասի առեղծվածին:Բաց դասը մեկն էր այն շարքից,որը դպրոցի սաներին մոտեցնում է համադպրոցական միջոցառման՝ նվիրված հայ մեծ ծովանկարչի 200-ամյակին: