ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ   ՄԵՐ  ԱՉՔԵՐՈՎ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ   ՄԵՐ  ԱՉՔԵՐՈՎ

Ապրիլի   13-ին  դպրոցում  կայացավ  ֆրանկոֆոնիայի  միամսյակի  շրջանակներում  նախատեսված  վերջին  հինգերորդ  միջոցառումը` <<Ֆրանկոֆոնիան  մեր  աչքերով>>:Կրկին  անգամ   ներկայացնելով  ՖՄԿ-ն  ու  նրա  աշխատանքային  չորս  գործիքները,  մեծ  ուշադրություն  դարձրվեց   ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովներում  ՖՄԿ-ի  ներկայացրած  դիրքորոշմանը   Լեռնային  Ղարաբաղի  հակամարտության վերաբերյալ, ՖՄԿ-ի  համաժողովում  <<Ցեղասպանության  կանխարգելման  մասին >>  ընդունած  բանաձևին,  ՖՄԿ-ի  միջոցով  հայկական  մշակույթի  հարուստ  ժառանգության  բացահայտմանը: Քանիցս  հնչեցին  ՖՄԿ-ն   և  տասնամյակի  կարգախոսները:Միջոցառումը  հագեցված  էր  մշակութային  տարրերով ,  եղան  անդրադարձեր ֆրանսիական,  ֆրանսահայ  մշակույթներին.  Ռավելի  և Դեբյուսու  երաժշտության  ներքո   դիտեցին  իմպրեսիոնիստ   նկարիչների`  Մոնեի, Մանեի, Դեգայի  կտավները :  Ֆրանսահայ  բաժինն  սկսվեց  Անրի  Վեռնոյի  <<Մայրիկ >>   ֆիլմից  հատվածով`  հայկական  դուդուկի   հնչողությամբ :   Ֆրանսերենով  հնչեցնելով  << Քեզ  համար,  Հայաստանի>>  բառերը,  դիտեցին  երգի  ֆրանսերեն  տարբերակի տեսաֆիլմը   համաշխարհային  աստղերի  կատարմամբ   և  միջոցառումն  ավարտվեց  Ազնավուրի  <<Հայաստան>>  արտասանությամբ, նրա  ջերմ և  նվիրական  ժպիտով, որը  մնաց  էկրանին  և  միջոցառման  կազմակերպիչներն  ու  մասնակիցները  խմբով  հնչեցրին  <<Ապրել  միասին >>-ը  և  այն  շատ  բնական  և  իմաստալից   հնչեց  եզրափակիչ  միջոցառմանը: