Ապրիլի 19-ին դպրոցի  7-րդ դասարանում հերթական բաց դասն էր <<գրականություն >> առարկայից: Դասի թեման Մ.Գալշոյանի <<Մամփրե արքան>>պատմվածքն էր:

Դասի տիպը՝  համագործակցային:

   Աշակերտները ներկայացրին պատմվածքի դիպաշարը, բովանդակությունը,բնութագրեցին <<Մամփրե արքայի>>կերպարը: Որպես առանցքային հիմնախնդիր՝  ուսուցչուհին առաջ քաշեց 2 հարց՝

ա. Ինչու՞ տեր Հարությունը կարմիրով էր ասեղնագործում մեսրոպածին հայոց տառերը:

բ. Ինչու՞ է ծերունի Մամփրեն իրեն <<արքա>> համարում:

Աշակերտները զույգերով քննարկեցին , ապա ներկայացրին դասընկերներին իրենց մեկնաբանությունները:

Ուսուցչուհի Մ. Ղոնյանը ներկայացրեց <<Էրգրի>> պատմական արյունալի ճակատագիրը,բացատրեց բառի սրբագործված նշանակությունը,անդրադարձավ 1915թ-ին Թուրքիայի իրագործված հայոց ֆիզիկական և մշակութային ցեղասպանությունը: Դիտեցին Մեծ եղեռնին նվիրված տարբեր ֆիլմերից հատվածներ և ունկնդրեցին Ջիվան Սարգսյանի ընթերցմամբ <<Մամփրե Արքայից>> մեկ հատված:

Դասի ավարտին աշակերտները հնչեցրին Մասիսն ու Էրգիրը ազատագրելու իրենց երազանք-ծրագրերը: